Monday, 06 05 2024
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար

Հայտնաբերված գազի հանքավայրը Վրաստանին թույլ չի տա էներգետիկ առումով անկախանալ հարևաններից․ Հայաստանում առկա ոգևորությունը տեղին չէ

Վրաստանում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը շահագործման հանձնելուց հետո, ըստ վրացական մամուլի, վեցից ութ տարի կկարողանա Վրաստանն ապահովել գազով։

Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում։ Վրաստանի նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին հայտարարել է, որ հորատանցքն այնտեղ հետազոտում է ամերիկյան Schlumberger ընկերությունը, իսկ արտադրության լիցենզիան պատկանում է Block Energy-ին․«Block Energy»-ն մեր խոստումնալից նախագծերից է: Շլումբերգերի հորատած հորատանցքում, այդ տարածքում հաստատվել են 16 մլրդ խմ պաշարներ։ Եթե պատկերացնում եք, սա հավասար է մոտ ութ տարվա ընթացքում Վրաստանի սպառմանը»,- ասել է Տատիշվիլին։

Հայաստանում այս տեղեկությունը բավականին ակտիվ կերպով քննարկվում է մամուլում և սոցիալական ցանցերում։ Կա նույնիսկ տեսակետ, թե Վրաստանը կկարողանա առաջիկա տարիներին սրա շնորհիվ էներգետիկ անկախություն ձեռք բերել մյուս հարևաններից, ինչի շնորհիվ Թբիլիսիի հետ տնտեսական հարաբերություններ կառուցելը մեզ համար ավելի հեշտ կլինի։

Վրացահայ քաղաքական մեկնաբան, «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման խանդավառությունն այնքան էլ տեղին չէ։ Ստեփանյանը փոխանցեց, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Վրաստանին մինչև 6 տարի կարող է բավարարել հայտնաբերված գազի պաշարները․ «Հասկանում եք, որ այդ ժամկետը բավականին փոքր է, որ այդ ընթացքում ուրիշների հետ բացարձակապես չաշխատես։ Բացի այդ՝ հայտարարված չէ դեռ գինն ինչքան է լինելու, դա իհրակե կախված է մի շարք գործոններից։ Բնականաբար շատ լավ է, որ գազի հանքավայր է հայտնաբերվել, բայց դա բոլորվին չի նշանակում, որ Վրաստանը կարող է 6 տարի նստել ու ոչ մեկից գազ չառնել»։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ բնականաբար սրանով չի վերանա նաև Վրաստանի կախվածությունն իր մյուս հարևաններից․ «Պաշարները շատ չեն, չենք կարող խոսել անկախության մասին։ Ադրբեջանի հետ համեմատած՝ սա ծովի մեջ մի կաթիլ է»։

Ի տարբերություն Հայաստանում առկա քննարկումների, Վրաստանում այս լուրն այնքան էլ մեծ ակտիվություն չի առաջացրել․ «Անկեղծ ասած՝ Վրաստանում հիմա այնքան շատ քննարկվող թեմաներ կան,որ այդ մեկը հաստատ թոփերի մեջ չէ։ Մանավանդ կա հստակ պատկերացում, որ 6 տարին ոչինչ է։ Հիմա միայն գտել են, մինչև մնացած գործընթացներն ավարտվեն, խողովակներ անցկացվեն, երկար ժամանակ կպահանջվի։ Իհարկե լավ է, որ Հայաստանում կան դրական քննարկումներ, բայց սրանք այն պաշարները չեն, որ Վրաստանին էներգոռեսուրսների առումով կարող են անկախություն ապահովել»։

Ըստ մեր զրուցակցի՝ սրանով հայ-վրացական տնտեսական համագործակցության մեջ էլ ոչինչ չի փոխվի․ «Ընդամենը մի քանի տարվա համար է։ Ես կարծում եմ, որ հիմա որևէ բան դրա հետ չի արվի, կպահեստավորվի և որպես ռազմավարական պահուստ կպահվի։ Ամենայն հավանականությամբ տրամաբանական է, որ այդպես արվի։ Գուցե արտակարգ իրավիճակների դեպքում օգտագործվի, չեմ կարծում, թե հիմա նման բան արվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում