WikiLeaks-յան բացահայտումներից մեկն առնչվում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան հրկիզելու գործին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունը թվագրված է 2004 թ.-ի նոյեմբերի 24-ով, որտեղ մասնավորապես ասվում է. ««Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան այրվել է թերթի խմբագրության առջև:
Փաշինյանի պնդմամբ՝ այդ արարքի պատվիրատուն երկրի հայտնի գործարարներից մեկն է` Գագիկ Ծառուկյանը, ով նաև Ազգային ժողովի պատգամավոր է: Թերթն այս դեպքի մասին հրապարակել է իր նոյեմբերի 23-ի համարում, գործարարը հերքել է իր կապը Փաշինյանի ավտոմեքենան այրելու գործում, իսկ ոստիկանությունը հայտարարել է, որ մեքենան տեխնիկական պատճառով է այրվել»:







































