Հայաստանին շանս է տրված. պետք է ոչ թե դիմադրել, այլ ճանապարհները բացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով` Հայաստանը կարող է դառնալ շատ կարևոր խաչմերուկ, որի մասին մի քանի տարի առաջ կերազեինք. «Հայաստանը կարող է դառնալ շատ կարևոր խաչմերուկ, որի մասին մի քանի տարի առաջ կերազեինք: Չպետք է ամեն ինչի դեմ դուրս գանք, որովհետև նարատիվները գալիս են ՌԴ-ից: Այս փունջ խնդիրների մեջ պետք է ավելի ճկուն լինել»: