Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

Նուբար Աֆեյանը ԵՊՀ-ում ծանոթացել է FAST-ի ADVANCE ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմի աշխատանքին

Ամերիկյան Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այցելել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ՝ նա շրջել է գիտական լաբորատորիայում, որտեղ իր փորձերն է իրականացնում ԵՊՀ-FAST համագործակցությամբ աշխատող «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմը՝ Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանի ղեկավարությամբ:

Նուբար Աֆեյանը ծանոթացել է հետազոտական թիմի աշխատանքներին՝ ուղղված տարբեր մանրէների կուլտիվացմանը, թափոնների մշակմանն ու կենսազանգվածի և արժեքավոր նյութերի ստացմանը: «Շատ ուրախ էի գտնվել տարբեր սարքավորումներով հագեցած այս լաբորատորիայում, որը կարող էր լինել նաև այլ երկրի այլ համալսարանում։ Ես շնորհավորում եմ թե՛ ԵՊՀ-ին, թե՛ FAST-ին, թե՛ պրոֆեսոր Անտրանիկյանին իրենց ներդրած ջանքերի համար։ Կարծում եմ՝ մենք ավելին կարող ենք անել՝ ունենալով այս հաջողված օրինակը։ Այս ծրագիրը մի կողմից թույլ է տալիս զարգացնել կրթելու կարողությունը, մեկ այլ կողմից ուսումնասիրել խնդիրներ, որոնք մինչ այս չեն ուսումնասիրվել։ Գիտությունը հնարավոր է համաշխարհային կապերի ու համագործակցության միջոցով, այն անհատական գործունեություն չէ, հետևաբար, ADVANCE ծրագիրը թույլ է տալիս ապահովել այս հետազոտական թիմի կապն աշխարհի այլ լաբորատորիների հետ»,-ասել է Նուբար Աֆեյանը։ Նրա խոսքով՝ որպեսզի ծրագիրն ունենա մեծ ազդեցություն, այն պետք է ընդլայնվի ու հնարավորինս մեծ թվով գիտնականների հասանելի դառնա։

Նույն օրը Նուբար Աֆեյանին ԵՊՀ գիտական խորհրդի միաձայն որոշմամբ շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

«ADVANCE» դրամաշնորհային ծրագիրը գործում է 2020 թվականից, ներկայում ընթացքի մեջ է երեք հետազոտական նախագիծ՝ կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլորտներում, որոնցում ներգրավված են ավելի քան 10 տեղացի գիտաշխատողներ։ Այս ծրագիրն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապեր հաստատելուն, ինչը հնարավորություն է տալիս նոր խմբեր ձևավորելու և աշխատելու նորարարական միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է բուհերի հետ համագործակցությունն ու ականավոր գիտնականների ակտիվ ներգրավումը դասավանդման գործընթացում, որպեսզի հնարավոր լինի երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել առաջատար փորձին:

Այս տարվա գարնանը ԱՄՆ-ում կայացել է FAST-ի առաջին խոշոր ընթրիք-դրամահավաքը՝ Advance Armenia Gala 2022-ը, որի գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն էր: Միջոցառման ժամանակ հավաքագրված ողջ միջոցներն ուղղվելու են «ADVANCE» ծրագրի ընդլայմանն ու նոր նախագծերի հայտարարմանը: Այս պահին ընթացքի մեջ է ևս երկու նախագիծ մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլորտներում:

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի տեսլականն է օգնել Հայաստանին դառնալ առաջատար նորարարական երկիր մինչև 2041 թվականը: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: 2022 թվականին FAST-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում