Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
Իսկանդարյանի խոսքով՝ չկա միասնական ձևաչափ, որով այժմ քննարկվում են հայ-ադրբեջանական խնդիրները Սխալվում ենք՝ մտածելով Մինսկի խմբի վերականգնումը կնշանակի Ղարաբաղի կարգավիճակի քննարկում: Եթե նույնիսկ Մինսկի խումբը վերականգնվի, չի աշխատի այն տրամաբանությամբ, որով աշխատում էր նախքան պատերազմը: Հիմա տարբեր ձևաչափերի քասթինգ է ընթանում»: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի համար ամենավատագույն տարբերակը՝ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան ձևաչափն է:








































