Tuesday, 23 06 2026
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

«Ալաշկերտը» ֆավորիտ է, բայց․․․ Ուշագրավ փաստեր «Համրուն Սպարտանսի» մասին

Այսօր հայկական ևս երկու ակումբ պայքարը կսկսի եվրագավաթի խաղարկությունում։ Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19-ին կմրցի Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» հետ։ Ժամը 22-ին Երևանի «Արարատը» Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը կչափի «Շկենդիայի» հետ։ Ինչ խոսք այս մրցաշարում համեմամատաբար ավելի հարմար մրցակից է բաժին հասել «Ալաշկերտին»։ Երեկոյան կայանալիք մրցավեճին ընդառաջ փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում «Համրուն Սպարտանսը»։ Վերջինս 2021/2022 թթ Մալթայի առաջնությունում բավարարվել է 4-րդ հորիզոնականով։ Այնուամենայնիվ «Ալաշկերտի» մրցակիցը Մալթայի ամենահին և ավանդույթներով հարուստ ակումբներից մեկն է, որը տարիներ շարունակ ֆուտբոլիստներ է մատակարարել այս երկրի ազգային թիմին։ Այսօր էլ «Համրուն Սպարտանսի» միանգամից 7 ֆուտբոլիստներ ելույթ են ունենում Մալթայի ազգային հավաքականում։ Մալթական թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 3․77 միլիոն եվրո։

«Ալաշկերտի» ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը՝ 4․25 միլիոն եվրո է։ Այսինքն խաղացողների որակական առումով թիմերն ըստ էության հավասար են։ Մալթական թիմի կազմում հայտավարված են 15, իսկ «Ալաշկերտում» 11 լեգեոներներ։ «Համրուն Սպարտանսի» ամենաթանակ ֆուտբոլիստը Կոնգոն ներկայացնող կենտրոնական հարձակվող Էլվիս Մաշիկեն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 300 հազար եվրո է։ Մաշիեկն «Համրուն Սպարտանսին» է միացել բոլորովին վերջերս ազատ խաղացողի կարգավիճակով։ «Ալաշկերտի» ամենաթանակ ֆուտբոլիստի տրանսֆերը ևս գնահատված է 300 հազար եվրոյով։ Խոսքը կուլումբիանցի եզրային կիսապաշտպան Ֆաբիո Բուրբանոյի մասին է։ Նշենք, որ «Համրուն Սպարտանսը» գլխավորում է 50-ամյա փորձառու սերբ մասնագետ Բրակնո Նիշևիցչը։ «Համրուն Սպարտանսին»։ «Երկար ժամանակ ենք ունեցել դիտելու ու վերլուծելու «Ալաշկերտի» խաղը: Թիմը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգաի խմբային փուլում, փորձառու թիմ է, կան ուժեղ ֆուտբոլիստներ։ Մենք էլ լավ թիմ ունենք ու պատրաստ ենք ընդունելու այս մարտահրավերը: 30 տարի է մեր թիմը չի խաղացել եվրագավաթներում ու հիմա կարողացել է ուղեգիր նվաճել: Դա ձեռքբերում է մեր թիմի համար: Սա հնարավորություն է ստուգելու մեր թիմի հնարավորություններն ու մեծ պատիվ ու մարտահրավեր է մեր ակումբի համար»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիշևիչը։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հայտարարց, որ թիմի առաջ խնդիր է դրված կրկին նվաճել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ «Եթե հաշվի առննեք, որ նախորդ մրցաշրջանում թիմը դուրս է եկել խմբային փուլ, զարմանալի կլիներ, որ այս տարի այլ խնդիր դրված լիներ: Խնդիրը դրված է, որ թիմը դուրս գա խմբային փուլ: Մենք լավ նախապատրաստական շրջան ենք անցել ու գիտենք մեր թույլ ու ուժեղ կողմերը:Հանքավանում հավաք ունեցանք, արդյունքներից գոհ եմ: Թիմը շատ լավ աշխատանք է կատարել: Ստուգողական խաղեր ենք ունեցել: Պարտվել ենք, բայց բավականաչափ աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանանք հասկանալ մեր ուժեղ և թույլ կողմերը: Մարզումներն ու խաղերը կառուցում էինք՝ հիմնվելով այս խաղի վրա: Ոչ մի մարզիչ սելեկցիայից երևի երբեք գոհ չի լինում: Միշտ մի բան լինում է, որ քո սրտով չէ կամ դու կուզենայիր. որ ավելի լավ լինի: Այս առումով մեր սելեկցիան բավականին լավ է անցել: Իհարկե կան խաղացողներ, որոնք անցած տարի պատմություն կերտեցին ու հեռացել են, բայց ոչ մի խդնիր չկա: Փոխարենը համալրել ենք կազմը լավ ֆոտբոլիստներով և կփորձենք նրանց հնարավորություններն օգտագործել թե՛ առաջնությունում, թե՛ Կոնֆերենցիաների լիգայում: «Թե՛ նրանց ֆինանսական հնարավորությունները, թե՛ պատմությունը ցույց են տալիս, որ «Համրուն Սպարտանսը» բավականաչափ մարտունակ, լավ թիմ է: Չեմ կարծում, որ մեր խաղացողներից ինչ-որ մեկը կմտածի. որ հեշտ խաղ է սպասում: Ավելին, մեզ շատ բարդ հանդիպում է սպասում՝ հաշվի առնելով, թե ինչ համարլումներ ունի մրցակիցը»,- նշեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը։

Ինչևէ բուքմեյքերներն այսօրվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Ալաշկերտին»։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1․45 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 3․75, իսկ հյուրերի հաղթանակը՝ 7 գործակցով։ Հավե

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում