Friday, 12 06 2026
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում

Հայաստանի դեմ Բաքվի ինտենսիվ մատակարարումները Մոսկվա և Վաշինգտոն

Ադրբեջանի նախագահ Ալիևը շնորհավորելով ԱՄՆ անկախության տոնն ու այդ առիթով ուղերձ հղելով ԱՄՆ նախագահ Բայդենին, նշել է, որ ԱՄՆ կարող է նշանակալի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերության կարգավորման գործընթացում: ԱՄՆ նախագահ Բայդենին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն այլ շեշտադրումով էր և Հայաստանի վարչապետը կենտրոնացել էր հայ-ամերիկյան հարաբերության երկկողմ օրակարգի, դրանում ժողովրդավարության և հարող արժեքների առանցքայնության, այդ ճանապարհով հարաբերությունը զարգացնելու հաստատակամության վրա, իհարկե բաց չթողնելով ԱՄՆ կարևոր դերը նաև ռեգիոնալ, անվտանգության հարցերում: Թվում է, որ Ալիևը պետք է ամենևին ոգևորված չլինի կարգավորման հարցում ԱՄՆ դերով, հաշվի առնելով երկու հանգամանք՝ ԱՄՆ-ն նշում է Մինսկի խմբի համանախագահության հարցում իր հետաքրքրվածության և հանձնառության մասին, դրանից բացի ԱՄՆ խոսում է Արցախի կարգավիճակի և այդ հարցում Արցախի բնակչության իրավունքի մասին: Շեշտադրումներ, թեմաներ, որոնք Ալիևը մերժում է 44-օրյա պատերազմից ի վեր: Ուրեմն, ինչու՞ է Ադրբեջանի նախագահը ԱՄՆ նախագահ Բայդենին ուղղված շնորհավորական հեռագրում նշում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերության կարգավորման գործում ԱՄՆ դերի մասին: Պատճառը թերևս այն է, որ Ալիևը փորձում է դրանով ստանալ այսպես ասած երկակի էֆեկտ:

Խոսելով ԱՄՆ դերի մասին, Բաքուն «հրավիրում» է Ռուսաստանի ուշադրությունը: Իսկ, քանի որ Մոսկվայի հետ հարաբերության առումով Ալիևն ունի առավել ինքնուրույն կամ առավել ճկուն լինելու զգալիորեն մեծ ռեսուրսային հնարավորություն, քան Հայաստանը, Ադրբեջանի նախագահը թերևս հաշվարկում է, որ ԱՄՆ դերի վերաբերյալ իր արտահայտած նշանակությունից մտահոգ Ռուսաստանն իր մտահոգությունը «իրացնելու» է Հայաստանի ուղղությամբ, այլ ոչ թե Բաքվի: Իսկ Բաքվին նախ և առաջ փորձելու է սիրաշահել, և միայն ծայրահեղ դեպքում կարող է թույլ տալ կոշտ մոտեցում: Իսկ ռուսների հետ հարաբերության տեսանկյունից Ալիևը բանը երբեք չի հասցնում ծայրահեղության և այդ իմաստով ունի բավականին հղկված մեթոդաբանական համակարգ: Ի դեպ, ալիևյան շնորհավորանքի այդ «նրբերանգը» հատկապես ուշագրավ է Հայաստանում ՌԴ դեսպանատան «կանադական» ջղաձգման ֆոնին, կամ ավելի շուտ՝ այդ ջղաձգումն է հատկանշական Ալիևի խաղի ֆոնին, որը իհարկե ունի բավականին տևական և բազմազան դրսևորումներ: Ինչպես շաբաթներ առաջ Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը, Ադրբեջանը ինտենսիվ կերպով Արևմուտքում աշխատում է Հայաստանը ներկայացնել Ռուսաստանին կից միավոր, իսկ Ռուսաստանում ինտենսիվ կերպով փորձում է հավաստիացնել և հասնել ընկալման, որ Հայաստանը կտրվում է Ռուսաստանից և անցնում Արևմուտք: Սա իհարկե բավականին հիպոթետիկ և զուտ քարոզչական թվացող, սակայն գործնականում քաղաքական բարդ մարտահրավեր է: Հասկանալի է, որ թե Ռուսաստանը, թե Արևմուտքը Բաքվի քարոզչությամբ չէ, որ կարծիք են կազմել կամ կազմելու Հայաստանի մասին: Սակայն, բանն այն է, որ թե Ռուսաստանը, թե Արևմուտքը լինելով ռազմավարական ընդգրկման ու խորության հարցերի ամբողջ շրջագծով մեկ լուրջ դիմակայության  մեջ, պարբբերաբար կանգնում են տարբեր փոքր միավորների հանդեպ որոշումների կամ քայլերի «հիմնավորումների» անհրաժեշտության առաջ և այդ իմաստով Բաքուն փորձում է Հայաստանի հանդեպ «հիմնավորումներ» կամ «ալիբիներ» մատակարարել թե Մոսկվա, թե Վաշինգտոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում