Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

WikiLeaks. «Իրան-Հայաստան» գազատարի կառուցման մասին

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է «Իրան-Հայաստան» գազատարի կառուցման հիմնախնդրին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունը թվագրված է 2004 թվականի փետրվարի 24-ով։

Դրանում նշված է. «Հայ պաշտոնատար անձինք դարձյալ հանդես են եկել «Իրան-Հայաստան» գազատարի կառուցման առաջարկով, ինչը միտված է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացման (բազմատեսակության) հետ կապված մտահոգությունների մեղմացմանը։

Փետրվարի 10-ի իր ելույթում Հայաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ ինչ-որ պահի Հայաստանը կարող է համաձայնության գալ Իրանի նավթի ու գազի նախարարի հետ՝ այսուհետ երկու տարվա ընթացքում մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազի գնման շուրջ։ Սակայն հայ նախարարը չի նշել դրա հետ կապված մյուս դետալները՝ գնվելիք գազի գինն ու գազատարի տարեկան թողունակությունը։

Հայաստանը վաղուց ի վեր Իրանը դիտարկել է որպես պոտենցիալ գազամատակարար երկիր՝ հաշվի առնելով ատոմակայանի անխուսափելի փակման հարցը։ Հայաստանի գազային պահանջարկը շատ մեծ է, ինչի համար էլ արդարացված կլինեն գազատարի կառուցման մեծ ծախսերը։

Դրանով կնվազի Վրաստանի միջոցով Հայաստան ներկրվող ռուսական գազից ունեցած մեծ կախվածությունը, ռուսական գազի գների բարձրացման դեպքում իրանական գազը կարող է մրցունակ (էժան) լինել։

Պլանավորված է, որ Իրանի նավթի ու գազի նախարարն այցելելու է Հայաստան՝ քննարկելու գազային համաձայնագրի կնքման հարցը։ Որոշված չէ իրանական գազի գնի հարցը, բաց է մնում նախագծի ֆինանսավորման հարցը։ Խողովակաշարի կառուցումը գնահատվում է 120 միլիոն դոլար։

Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ ԵՄ-Հայաստան քննարկումների ժամանակ հնարավոր է համարվել իրանական գազատարի երկարաձգումը մինչև Վրաստան։ Այն կունենա 550 կիլոմետր երկարություն և տարեկան 4.5 միլիարդ խորանարդ մետր թողունակություն։ Բացի այդ, չի բացառվել, որ իրանական գազատարը Երևանից կարող է շարունակվել նաև դեպի Արևելյան Թուրքիա։ Այս պլանները պահանջում են տարբեր խողովակաշարեր՝ տարբեր տրամագծերով ու տարբեր ֆինանսական պայմաններով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում