Saturday, 20 06 2026
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը

«Քաղաքական առևտրի հնարավորություն բացող փոփոխություն»․ ինչ է սպասվում ՏԻՄ ընտրություններին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջերս որոշում  կայացրեց առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակների մասով, ըստ այդմ՝ Ալագյազում՝ Անզոր Ուռուսյանը, Ալավերդիում՝ Արեն Մկրտչյանը, Ակունքում՝ Հունան Ռուբենյանը, Արենիում՝ Հուսիկ Սահակյանը, Բերդում՝ Վահրամ Սուքիասյանը, Բյուրեղավանում՝ Վլադիմիր Վարդևանյանը, Գյուլագարակում՝ Խաչիկ Վարդանյանը, Եղեգիսում՝ Արթուր Ստեփանյանը, Թալինում՝ Տավրոս Սափեյանը, Լոռի Բերդում՝ Արայիկ Ներսիսյանը, Ծաղկահովիտում՝ Նորաին Հակոբյանը, Չարենցավանում՝ Արթուր Գալստյանը, Ջրվեժում՝ Ռոբերտ Պետրոսյանը, Սիսիանում՝ Արմեն Հակոբջանյանը, Տաշիրում՝ Արման Վարդանյանը, Քաջարանում՝ Արմեն Առաքելյանը։

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ  ՏԻՄ ընտրակարգը և ԸՕ-ն փոխվել են, և այս առումով խնդիրների «առյուծի բաժինը» անցյալում է, սակայն ՔՊ-ն որոշ խնդիրների կարծես թե ուզում է վերադառնալ։

«Մասնավորապես այն, որ համայնքի ղեկավարի ընտրությունը դարձնում են փակ քվեարկությամբ, դա լուրջ խնդիր է, դա եղել է նաև ՀՀԿ-ի ժամանակ։ Եվ այդ հանգամանքն օգտագործելով՝ ՀՀԿ-ն չունենալով մեծամասնություն ավագանիում,  2016-ին կարողացավ մարդկանց ճնշել, ազդել նրանց վրա և իրենց թեկնածուին անցկացնել։ Սա անցյալ տարվա ԸՕ փոփոխություններով փոխվեց, դարձավ բաց քվեարկություն, որպեսզի բոլորը տեսնեն՝ ով ինչպես է քվեարկում համայնքի ղեկավարին, բայց հիմա Վահագն Հովակիմյանի նախագծով ուզում են վերդառնալ փակ քվեարկության»,-ասաց Իոաննիսյանը։

Եվ սա, նրա խոսքով, նշանակում է, որ իրենք այն, ինչ փորձեցին, բայց չկարողացան անել Վարդենիսում և Մեղրիում վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմադիրները հաղթեցին, հիմա ՔՊ-ն կփորձի համոզել կամ առևտուր անել հետները․ «Մարդիկ չէին համաձայնվում այդ առևտրին, որովհետև բաց քվեարկություն էր, ոչ ոք չէր համաձայնվում, քանի որ բոլորը տեսնում էին՝ ով է ծախվել, հիմա ՔՊ-ն ուզում է այդ ընտրությունը գաղտնի դարձնել, որ մարդիկ չտեսնենք՝ ովքեր են ծախվել ընտրություններից հետո ծախվելու դեպքում։ Սա քաղաքական առևտի հնարավորություն բացող փոփոխություն է»։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի համամասնական ցուցակները գլխավորողներին, Իոաննիսյանը զերծ մնաց գնահատական տալ, քանի որ դիտորդություն են իրականացնելու և կոռեկտ չի լինի անձնանց մասին մեկնաբանություն անելը։

Նա նշեց՝ ընտրությունների հետ կապված թափանցիկությունը կապված կլինի օրենսդրության հետ, թե ինչ ԸՕ-ով կարվի, արդյոք Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագիծը կյանքի՞ կոչվի։ Նա նշեց, որ այդ նախագծում կան դրույթներ, որոնք կարևոր են և պետք են, բայց կոնկրետ այդ փոփոխությունն անթույլատրելի է։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՏԻՄ-ի խոշորացումը չվերածվի ՏԻՄ-երում արտահերթ ընտրություններ անելու մեխանիզմի։

ՏԻՄ վերջին ընտրությունները, Իոաննիսյանի դիտարկմամբ, ցույց տվեցին, որ կան օրենսդրական բացեր, բայց հիմնական խնդիրներն իրապես իմպլեմենտացիոն են և ոչ թե օրենսդրական․

«Օրենսդրությունն արդեն բավականին լավն է, ես չեմ ասի իդեալական է, այնպես է, ինչպես մենք ուզում ենք, բայց բավականին լավ օրենսդրություն է, և ինձ թվում է, որ ԸՕ-ում այլևս չկան լրջագույն խնդիրներ։ Խնդիրներ կան հարակից օրենսդրության մեջ, օրինակ՝ կուսացկությունների հետ կապված, կան իմպլեմենտացիոն խնդիրներ և այլն»,-հավելեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում