Լարսը, արտարժույթի տատանումը, անորոշությունը խեղդում է արտահանողներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սպիննակեր Գրուպ» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Նորայր Գևորգյանը:
Գևորգյանը անդրադառնալով Լարսի խնդրին, հիշեցրեց, որ իրավիճակը փոխվեց ռուս-վրացական պատերազմից հետո, Լարսը դարձավ միակ ճանապարհը, իսկ հիմա ոուս-ուկրաինական պատերազմի պտուղներն ենք քաղում. «Լարսի հետ կապված բավական շատ քաղաքական պատճառներ կան»: