Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի մասին որեւէ տվյալ չկա։ Բանկային հաշիվներին մնացորդները տարեվերջին բավականին ավելացել են․ եթե նրա հաշվին տարեսկզբին առկա է եղել 2000 դոլար, ապա տարեվերջին այն դարձել է 7000 դոլար, 630 հազար 920 դրամը դարձել է 3 մլն 369 դրամ, իսկ 185 հազար դրամը՝ 318 հազար դրամ։

Պատգամավորը 2021-ի վերջին կանխիկ գումարի պակաս չի ունեցել․ նրա մոտ կանխիկ եղել է 15 մլն դրամ եւ 8000 դոլար։ Նախորդ տարվա տարեկան հայտարարագրում եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը նա ստացել է խորհրդարանից՝ ընդհանուր 3 մլն 283 հազար դրամ։ Վարդանյանը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել։

Նշենք, որ 2012 թվականին, երբ Վարդանյանը սոցապնախարարն էր, 2 մլն դրամ եւ 5000 դոլար ուներ, 2013-ին՝ 1 մլն դրամ եւ 4000 դոլար, 2014-ին՝ 4 մլն դրամ եւ 7000 դոլար։ 2015-ին որոշ փոփոխություններ են տեղի ունեցել․ նա 25 000 դոլարով բնակարան է վաճառել։ Բացի այս, Վարդանյանը վաճառել է նաեւ գեղարվեստական նկար 3 մլն դրամով։ Պաշտոնյայի դրամական միջոցները 2015-ին կազմել են 9 մլն դրամ եւ 24 000 դոլար։

Պարզվում է՝ Վարդանյանը գեղարվեստական նկարների առուվաճառքով է զբաղվել նաեւ 2016-ին․ նա այդ տարի 5 մլն դրամով նկար է վաճառել, իսկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 25 000 դոլար։ 2018-ին պաշտոնը դադարեցրել է հետեւյալ ֆինանսական վիճակով՝ 8 մլն դրամ եւ 15000 դոլար։

Իսկ, ահա, 2021 թվականին պաշտոնը ստանձնել է 21 մլն դրամի եւ 8000 դոլարի չափով կանխիկ գումարով։ Բանկային հաշիվներին առկա է եղել 2000 դոլար, 630 հազար 920 եւ 185 հազար 739 դրամ։ Նրա ընտանիքի անդամների ունեցվածքին կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում