Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին էլ լրացավ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ինչպես և սպասվում էր, երկու երկրների ԱԳ նախարարները հաղորդագրություններ են փոխանակել՝ վստահություն հայտնելով համագործակցության հետագա զարգացման հարցում։ Նաև կարծիք հայտնվեց, որ երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռ ամբողջությամբ իրացված չէ։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ – Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնոմորյանի հետ:
Չերնոմորյանը կարծում է, որ նման կալիբրի դեսպանի նշանակումը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ հայ-հրեական հարաբերությունների համար:










































