Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 30-ին «Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովին իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին ու Մինսկի խմբի դերին. «Ցավոք, հայկական կողմը և մյուսները ցանկանում են վերակենդանացնել Մինսկի խումբը։ Ես ուզում եմ ասել, որ դա անհնար է. այդ խումբն արդեն մեռած է։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված ցանկացած շահարկում ոչ միայն անարդյունավետ է, այլև կործանարար հետևանքներ կունենա տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Ալիևը։