Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյին Էմիր Աբդուլահիյանին:
Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ պայմաններում:
Ընդունելությանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։