Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երրորդ եւ վերջին փուլը

Եվ այսպես սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստան – Արևմուտք դիմակայության երրորդ փուլը, իսկ ավելի ճիշտ՝ հանգուցալուծումը։

Այն կտևի մոտ 5-6 ամիս և կավարտվի Պուտինի պարտությամբ ու նրա ղեկավարած ռեժիմի փլուզմամբ, որը կազդարարի Ռուսական չարիքի կայսրության 300-ամյա պատմության ավարտը։

ԱՄՆ հետախուզական տվյալների համաձայն ռուսական զավթիչ բանակը շուտով կհյուծվի և մի քանի շաբաթ հետո կսկսվեն բեկումնային զարգացումներ, իսկ մի քանի ամսից Պուտինը կփոշմանի, որ նախաձեռնեց այս խայտառակ ագրեսիան։

Հենց այս օրերին տեղի են ունենում երկու կարևորագույն իրադարձություններ` մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը, որին կհետևի ՆԱՏՕ-ի պատմական գագաթնաժողովը։

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ աշխարհի հզորագույն երկրները կրկին անգամ վերահաստատեցին իրենց վճռականությունը Ուկրաինային անժամկետ աջակցության հարցում, մինչև որ այդ երկիրը կարողանա վերջնական հաղթանակ տանել պատերազմում, խոստանալով շարունակել և ուժեղացնել ծանր և ժամանակակից զենքերի մատակարարումը, մասնավորապես արդեն խոսվում է գերժամանակակից NASAMS հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին, որոնք կարող են հուսալիորեն փակել Ուկրաինայի օդը։

Նաև հայտարարվեց նոր պատժամիջոցների մասին, մասնավորապես Ռուսաստանից ոսկու արտահանման արգելքի վերաբերյալ։

Մեծ յոթնյակին ուղղված իր ելույթում նախագահ Զելենսկին կոչ արեց շարունակել և ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա, հայտարարելով, որ պատերազմը կավարտվի մինչև 2022 թվականի վերջը Ուկրաինայի լիարժեք հաղթանակով։

Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ, որին ի դեպ հրավիրված են շատ այլ երկրներ (Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կիպրոսը, Մալթան, Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան), սպասվում է, որ կհայտարարվի Ռուսաստանի` ՆԱՏՕ-ի համար մեկ հակառակորդը լինելու մասին և կընդունվի Ուկրաինային ցուցաբերվելիք նոր ռազմական օգնության փաթեթի մասին։

Իմ նախկին ելույթներում և գրառումներում ես արդեն կանխատեսել եմ, որ հուլիս և օգոստոս ամիսները կլինեն բեկումնային թե Ուկրաինական բանակի սպասվող լայնածավալ հակահարձակման և թե Ռուսաստանի տնտեսական լրջագույն ճգնաժամի առումով։

Ես վերահաստատում եմ իմ այդ կանխատեսումները, կրկին գալով այն համոզման, որ աշունը թեժ է լինելու։

Մեզ մնում է հետևել զարգացումներին, մի քիչ էլ զինվել համբերությամբ, սպասելով այն հարմար պահին, երբ մենք պատմական և եզակի հնարավորություն կստանանք, ճեղքելով ռուս֊թուրքական աքցանները, ապագաղութայցել մեր հայրենիքը։

Այս անգամ (ի տարբերություն 1918 և 1991 թվականների) Ռուսական կայսրության փլուզումը լինելու է վերջնական և անվերադարձ։

Ռուսական կայսրության փլատակների վրա հառնելու է և փյունիկի նման ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ է Առաջին Հանրապետությունը։

Հայկական ցունամին սրբել-տանելու է երկրի ներքին կեղտը և Հայաստանը բռնելու է կայուն զարգացման ճանապարհը։

Ի ԳՈՐԾ։

Վահե Գասպարյան, Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում