Բրիտանական հետախուզության այսօրվա զեկույցում ասվում է, որ հունիսի 19-ից ռուսական զորքերը ավելի քան 5 կմ առաջ են շարժվել դեպի Լիսիչանսկ՝ Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքը, որը դեռևս մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ:
«Որոշ ուկրաինական ստորաբաժանումներ նահանջել են՝ հավանաբար շրջապատումից խուսափելու համար»,- ասվում է բրիտանական հետախուզության հաղորդագրության մեջ: «Ռուսաստանի բարելավված դիրքն այս հատվածում, հավանաբար, վերջին համալրումների և հրետանու կրակի բարձր կենտրոնացման արդյունք էր»:
Ըստ բրիտանացի զինվորականների՝ ռուսական բանակը «աճող ճնշում է գործադրում Լիսիչանսկ-Սևերոդոնեցկի ճանապարհի վրա»։ «Սակայն Դոնեցկի շրջանի արևմուտքը գրավելու փորձերը դեռ ապարդյուն են», – ասվում է զեկույցում: