Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տովո Կլաարն է թվիթերում հրապարակում արել, թե հաճույքով կարդացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բաքվի համաժողովում արած հայտարարությունը։
-Ժամանակն է խաղաղություն եւ համագործակցություն հաստատել, եւ անցնել նախագծերի պրակտիկ իրականացմանը,- ասել էր Ալիեւը։ Եվրամիությունը, ըստ Կլաարի վճռականորեն աջակցում է այս նախաձեռնությանը։
Ի դեպ, մեկնաբանություններում Կլաարին քննադատել են։ -Ալիեւը համաժողովն օգտագործել է Հայաստանին նոր պատերազմով սպառնալու համար, եւ Դուք գովո՞ւմ եք նրան։ Դադարեցրեք Ձեր զզվելի ֆաշիստական շոուն,- գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմանը։











































