Sunday, 14 06 2026
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը

Մեկ բանն է ճիշտ՝ այսօր Փաշինյանը ոչինչ չի կարող երաշխավորել․ Հայաստանն ինքնիշխան չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

 -Խորհրդարանի վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը, այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով։ Իր պնդումն ապացուցելու համար Փաշինյանը դրվագներ էր ներկայացնում Քոչարյանի և Սարգսյանի օրոք բանակցված փաստաթղթերից։ Օրինակ, ըստ 1998-ի «Ընդհանուր պետության» առաջարկի, Արցախը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում էր մնալու, իսկ ղարաբաղցիները պետք է ունենային Ադրբեջանի անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով։ Քաջածանոթ լինելով բանակցային պրոցեսին, ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ։

-Եթե չեմ սխալվում դեռևս ուժի մեջ է 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի, «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Դա նշակում է, որ Արցախ Ադրբեջանի կազմում տեսնելու ՀՀ ցանկացած պաշտոնյայի համաձայնությունը օրիզանցություն է: Ոչ թե անմեղ մտքի թռիչք կամ վրիպում, այլ գիտակցված օրինախախտում: Ուստի սա ոչ թե քաղաքական հայտարարությունների ու փոխադարձ կշտամբանքների, այլ կոնկրետ պատիժ ենթադրող հետաքննության թեմա է, որը հավասրապես վերաբերվում է իչպես նախկիններին, այնպես երկրի գործող ղեկավարին ու ոլորտային պատասխանտուներին:

Ընդհանրապես երբ խոսում ենք այս պատերազմում մեր կրած պարտությունից ու ստեղծված իրավիճակից, ինչքանո՞վ են մոտ իրականությանը այն պնդումները, որ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո մենք ավելի շահեկան վիճակում կլինեինք, եթե համաձայնության գայինք և որ դա տապալվեց «Սասնա ծռերի» հայտնի գործողություններով։

Ապրիլյան քառօրյա ռազմագործողությանը հետևած քաղաքական զարգացումները և, մասնավորապես, ՀՀ իշխանությունների կողմից Արցախի տարածքային ամբողջականությունը վերկանգնելու պահանջից հրաժարվելը կրնկի վրա բացեց դեպի լայնածվալ պատերազմն ու ահռելի տարածքային կորուստները տանող դուռը: Այդ ուրացումը տեղի ունեցավ մինչև «Սասնա Ծռերի» կողմից Երևանի ՊՊԾ գնդի գրավումը, որը գուցե դանդաղեցրեց գործընթացների ծավալումը, սակայն ունակ չեղավ կանխելու մեր ռազմաքաղաքական տապալումը:

-Այսօրվա ընդդիմությունը և փաստորեն նախկին իշխանությունը,երբ գործողներին մեղադրում է պատերազմի մեջ, չկա՞ արդյոք նրանց մեղքի բաժինը։ Չէ՞ որ Հայաստանի ամենահզոր ժամանակահատվածներում մենք փաստորեն համաձայնություն ենք տվել կամ գոնե բանակցել ենք շատ վիճահարույց ու աղետալի հետևանքներ ունեցող տարբերակների շուրջ՝ այդ թվում «Ընդհանուր պետություն», «Մեղրիի տարբերակով փոխանակում»։

-Այն կարծիքին եմ, որ և Հայաստանը, և Ադրբեջանը բանակցային սեղանի մոտ միջնորդների մասնակցությամբ խոսել են քաղաքական այնպիսի տեսական լուծումների մասին, որպիսիք գործնականում հնարավոր չէր կյանքի կոչել: Կողմերը ժամանակ էին ձգում: Հայաստանի իշխանությունները, հավանաբար, հույս ունեին, որ ստատուս-քվոն չի խախտվի արտաքին խաղացողներից մեկի երաշխավորմամբ, Ադրբեջանն էլ նպատակ էր դրել հարցն իր օգտին ուժով լուծել և դրա համար պետք է նախապատրաստեր անհրաժեշտ քաղաքական նախադրյալներն ու ռեսուրսային բազան: Այսպիսով, Հայաստանը հույսն ուրիշի վրա էր դրել ու «ծուլանում» էր սեփական ճակատագրի տերը լինել, իսկ Բաքուն նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ու հաջողեց: Մեր տապալումը բազմաշերտ է ժամանակագրային ու բովանդակային տեսանկյունից և այդ շերտերից յուրաքանչյուրն ունի իր հեղինակը, հանձինս ՀՀ այս կամ այն ղեկավարի: Նախկիններն էլ Նիկոլ Փաշինյանն էլ այս հարցում իրենց ուրույն «ներդրումն» ունեն:

 -Այսօր Փաշինյանը պնդում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման հիմքում այսուհետև պետք է դրվեն արցախահայերի անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը և միևնույն ժամանակ նշում, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա․ «Սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու։ Բայց մեկ բան հաստատ կարող եմ երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ ևՀայաստանի կործանման, և մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող»,-հայտարարել է նա։ Ի՞նչ հնարավոր սցենարներ կարող է ունենալ «խաղաղության օրակարգի» ճանապարհը, ինչքանո՞վ է այն անհրաժեշտ ու այս փուլում հնարավոր։

-Այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը հրապարակավ կհայտնի, թե իր խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար Հայաստանը ինչ պահանջներ պետք է կատարի, այն ժամանակ էլ հնարավոր կլինի գնահատել, թե այդ օրակարգն իրենից կյանքի ավետիս է ներկայցնում , թե մահազդ: Մեկ բանն է ճիշտ՝ այսօր Փաշինյանն իրոք որ ոչինչ չի կարող երաշխավորել: Հայաստանն ինքնիշխան չէ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում