Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

Չեմ բավարարվելու Փաշինյանի պատմածով ու կրկին պահանջելու եմ գաղտնազերծել կարգավորման բոլոր տարբերակները. Սաֆարյան

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Դեռևս միայն հասցրել եմ ԱԺ-ում Փաշինյանի ելույթից լսել Մեղրիի փոխանակության տարբերակի հատվածը։ Սկզբից թվաց, թե քաղաքական պայքարի տրամաբանությամբ նա փորձում է մի փոքր ավելին բարդել Քոչարյանի վրա, քան կա. ի նկատի ունեմ այն պահը, երբ սկսեց ներկայացնել, թե Հայաստանի անունից բանակցողը համաձայնել է Մեղրի միջանցքը փոխանակել Լաչինի միջանցքի հետ։ Եթե ասվեր միայն այդքանը, ու մի կողմ թողնվեր Հայաստանի տարածքը սակարկության առարկա դարձնելու ողբերգությունը, ապա նույնիսկ այդպիսի ձևակերպմամբ դեռ չէր նշանակի, թե Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանին։

Այդ ձևակերպումը կնշանակեր, որ Արցախը վիճելի է’ Ադրբեջանինը չէ և ուղղակի լուծվում է Հայաստանի հետ նրա, և Ադրբեջանի հետ Նախիջեւանի տարածքային կապի հարցը սիմետրիկ միջանցքային տրամաբանությամբ։ Բայց Փաշինյանը շարունակում է այն, որ ըստ էության տարածքային վեճի (ոչ միջանցքների փոխանակություն) շրջանակներում Ադրբեջանը Հայաստանին է տալիս “ԻՐ” Ղարաբաղ/Շուշին ու Լաչինը, իսկ Հայաստանը Ադրբեջանին’ իր Մեղրին… Փաշինյանը պնդում է, թե կարգավորման այս տարբերակի տրամաբանությունը հենվում է դրա վրա’ երկու երկրները միմյանց հետ փոխանակություն են կատարում իրենց սուվերեն տարածքների հաշվին’ տարածքային վեճը լուծելու համար… Եթե կարգավորման այդ տարբերակի տրամաբանությունն իսկապես այնպես է, ինչպես Փաշինյանն է ներկայացրել, ապա դա աղետ է… Դա նշանակում է, որ հենց Ադրբեջանի կողմից դրա մերժումից հետո Բաքվին չոր մնացորդ մնացել է այն, որ Հայաստանը շատ ավելի հստակ է ճանաչել Արցախի ադրբեջանապատկանությունը, և Սյունիքի միջանցքի լեգիտիմացումը… Երկու ծուղակ, որոնք մինչեւ այժմ մեզ հետապնդում են, որ որից չենք կարողանում դուրս գալ…

Ես չեմ բավարարվելու Փաշինյանի պատմածով ու կրկին պահանջելու եմ գաղտնազերծել կարգավորման բոլոր տարբերակները։ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ պարտավոր է իր արդարացիության ապացուցման համար հրապարակել այն, այլապես այն, ինչի տակ նա մնում է Փաշինյանի պատմածով, դրա տակից անմեղ դուրս գալ պարզապես բացառված է…

Պարոնայք, հրապարակեք ամբողջը. ձեր վերաշարադրանքները բավարար չեն։ Դատավորը ժողովուրդն է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում