Forsa ինստիտուտի հարցման համաձայն՝ գերմանացիների մեծամասնությունը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի քաղաքական կուրսը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում ճիշտ է։ Հարցվածների 68%-ը չի կիսում Շոլցի հասցեին հնչող այն քննադատությունը, որ նա չափազանց շատ է տատանվում Կիևին զենք մատակարարելու հարցում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության շարունակմանը կողմ է հարցվածների 83%-ը, դեմ՝ 14%-ը։
Բացի այդ՝ հարցումը ցույց է տվել, որ Գերմանիայի բնակիչների միայն 25%-ն է հավատում ռազմական ճանապարհով հաղթանակի հասնելու հնարավորությանը։ 68%-ը կարծում է, որ պատերազմը, ի վերջո, կարող է ավարտվել միայն դիվանագիտական կարգավորման միջոցով։











































