Հունաստանն Ուկրաինա կուղարկի մինչեւ 30 հետեւակի մարտական մեքենա: Հունիսի 15-ին այդ մասին հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Կառավարության ղեկավարը նշել Է, որ զրահատախնիկայի մատակարարումն Ուկրաինային տեղի Է ունենում Գերմանիայից արդի մեքենաներով բանակային հավաքակազմի մասնակի վերահանդերձման շրջանակներում՝ որպես Հունաստանի կողմից օգնության պայման Ուկրաինային:
«Այս պահին մենք փոխանակում ենք ոչ մեծ քանակությամբ՝ 20-ից մինչեւ 30 հետեւակի մարտական մեքենա, գերմանական արտադրության շատ ավելի արդի մեքենաներով (Marder): Մենք օգնում ենք Ուկրաինային եւ միաժամանակ ամրապնդում ենք մեր զինված ուժերն ավելի նոր մարտական մեքենաներով»,- ընդգծել Է Միցոտակիսը: Ավելի վաղ, մասնավորապես, Չեխիան Ուկրաինային Է հանձնել Տ-72 տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ: Սույն մատակարարումը համաձայնեցվել Է ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































