Saturday, 27 04 2024
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Այսօր Աբխազիայում վաղաժամ նախագահական ընտրություններ են

Abkhazeti.info-ի փոխանցմամբ՝ այսօր Աբխազիայում տեղի են ունենում վաղաժամ նախագահական ընտրություններ։ Դրանք մեկնարկել են ժամը 08.00-ին և ավարտվելու են 20.00-ին։ 35 ընտրական օկրուգներում ստեղծվել է 172 ընտրատեղամաս։ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ ընտրություններին կարող է մասնակցել 143,735 մարդ։

Աբխազիայի նախագահական աթոռին հավակնում է երեք թեկնածու՝ Ալեքսանդր Անկվաբը, Սերգեյ Շամբան և Ռաուլ Խաջիմբան։ Ընտրության նախնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի վաղը։ Եթե ընտրություններին մասնակցի ընտրական իրավունք ունեցողների կեսից էլ քիչ մարդ, ապա ընտրությունները կհամարվեն չկայացած։

Աբխազիայի Սահմանադրության համաձայն՝ ընտրությունների ժամանակ ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է ընտրություններին մասնակցածների 50 % +1 քվեն։

Նախագահական թեկնածուներից Անկվաբը 2005-2010 թվականներին եղել է Աբխազիայի վարչապետ, իսկ 2010 թվականից ցայժմ Աբխազիայի փոխնախագահն է։

Ռաուլ Խաջիմբան իր հերթին 2003-2004 թվականներին է եղել Աբխազիայի վարչապետ, իսկ 2005-2009 թվականներին՝ Աբխազիայի փոխնախագահ։

Սերգեյ Շամբան 1997-2010 թվականներին վարել է Աբխազիայի արտգործնախարարի, իսկ 2010 թվականի փետրվարից ցայժմ՝ Աբխազիայի վարչապետի պաշտոնները։

Հիշեցնենք, որ Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագափշն աջ թոքի վիրահատությունից հետո մահացել է մայիսի 29-ին՝ Մոսկվայում, ինչի համար շատերը մեղադրում են Կրեմլին։

Ի դեպ, վերջերս Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև վերջ չի վստահում Սերգեյ Շամբային, և որ իր գնահատմամբ՝ Կրեմլի համար առավել հարմար է նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբի թեկնածությունը.

«Կրեմլի համար առավել հարմար է Անկվաբի թեկնածությունը, որը առավել հայտնի է և ունի ավելի մեծ կշիռ։ Խաջիմբան իր հերթին հանդիսացել է անվտանգության ծառայության աշխատակից և միաժամանակ Վրաստանի ՆԳՆ-ի շտաբի պետը, նա համարվում է Շևարդնաձեի կադրը։

Ինչ վերաբերում է Շամբային, ապա թեև նա ճկուն քաղաքական գործիչ է, այնուամենայնիվ, Կրեմլը մինչև վերջ չի վստահում նրան։ Շամբան բարյացակամ է տրամադրված Մոսկվայի նկատմամբ, սակայն Մոսկվայում կարծում են, որ Շամբան առավել հակված է դեպի Արևմուտք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում