Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Երկխոսե՞լ, թե՞ չերկխոսել

Կոալիցիա-Կոնգրես երկխոսության հերթական ռաունդը տեղի չունեցավ: Կոալիցիան հայտարարել է, որ դա իր համար անակընկալ է, Կոնգրեսի բացատրությունը կլինի ընթացիկ ժամերին, սակայն ամենայն հավանականությամբ խնդիրը Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքն է: Հանդիպման նախորդ ռաունդում, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպումից հետո հայտարարեց, թե համոզմունք ունի, որ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման հարցը լուծվելու է:

Փաստորեն այդ հարցը համենայն դեպս մինչև այսօրվա հանդիպումը, լուծում չունեցավ: Եվ Կոնգրեսի դեմարշը թերևս պայմանավորված է հենց դրանով: Թե ինչու դեմարշի մասին նախապես չհայտարարվեց, թերևս կարելի է պայմանավորել տակտիկական նկատառումներով: Սակայն այստեղ էականն իհարկե այլ է: Ընդհանրապես առաջանում է երկխոսության լրջության հարցը: Ակնհայտ է, որ այն կրելով լուրջ քաղաքական շղարշ, իրականում դեռևս չի վերածվել լուրջ քաղաքական պրոցեսի, որտեղ իրապես կլինի քաղաքական տեքստ և բովանդակություն:

Ո՞վ է սրա հիմնական մեղավորը, ո՞ւմ մեղքով է երկխոսություն մնում այդպիսի մակարդակի վրա, նույնպես երևի թե էական չէ, քանի որ ներկայումս էականը դրա հետագա ընթացքի հարցն է: Ու այդ իմաստով երևի թե որոշելու խնդիր ունի առաջին հերթին ընդդիմությունը` արժե՞ արդյոք շարունակել երկխոսությունն այս ձևով և բովանդակությամբ: Խնդիրն առճակատումը չէ, այլ պարզապես գործընթացի լուրջ քաղաքական հեռանկարին ուղղված գործողությունների ձեռնարկումը: Եթե դրանք անիմաստ են դառնում, եթե անիմաստ է իշխանությունից առավել լուրջ վերաբերմունք և քաղաքական գործընթաց ակնկալելը, ուրեմն այդ դեպքում էլ պետք է դուրս գալ երկխոսությունից:

Դուրս գալ չի նշանակում գնալ և ցանկապատներ կոտրել: Դուրս գալ նշանակում է լինել հասարակությանը հասկանալի, որովհետև վայրիվերումներով այս գործընթացը աստիճանաբար վերածվելու է հանրայնորեն անհասկանալի մի պրոցեսի, որից թե ընդդիմությունն է տուժելու, թե ընդհանրապես տուժելու է քաղաքականություն երևույթը, որը հանրության մոտ առաջացնելու է հիասթափության հերթական ալիքը: Խոսքը այն հիասթափության մասին չէ, որ կարող է լինել Կոնգրեսի հանդեպ, որ չի ստացվում իշխանափոխության հասնել: Խնդիրը տվյալ պարագայում դա չէ: Խնդիրն այն է, որ կարող է լինել հիասթափության նոր ալիք քաղաքականություն երևույթի հանդեպ ընդհանրապես, ինչը կբերի դաշտի ամայացման և անապատացման, որը ձեռնտու է միմիայն իշխաությանը: Եվ ըստ էության ակնհայտ է, որ իշխանությունը հենց դրան էլ տանում է երկխոսության գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում