Friday, 26 04 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

ԱՄՆ-ը վերանայում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները

Ըստ վերլուծաբանների՝ Եմենում պատերազմն ավարտելու և նավթի համաշխարհային գների իջեցմանն ուղղված ջանքերն են նախագահ Ջո Բայդենին դրդում վերանայել Սաուդյան Արաբիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները։

Նախագահ Ջո Բայդենը օրերս զարմացրեց շատերին՝ հայտարարելով իր մերձավորարևելյան ուղևորության մասին, որը հավանաբար տեղի կունենա հուլիսին։ Բայդենը, ամենայն հավանականությամբ, կայցելի Սաուդյան Արաբիա, Իսրայել և այլ երկրներ: «Թույլ տվեք ձեզ հայտնել, որ ես փորձում եմ ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում ավելի շատ կայունություն և խաղաղություն բերելու համար: Եվ հավանական է, որ իմ տարածաշրջանային այցելության ընթացքում ես միաժամանակ այցելեմ ինչպես Իսրայել, այնպես էլ որոշ արաբական երկրներ, այդ թվում նաև՝ Սաուդյան Արաբիա… եթե, իհարկե, այցելեմ։ Այս պահին հստակ պլաններ չունեմ», – հայտարարել է Բայդենը:

Փորձագետները փաստում են, որ ԱՄՆ-ի նախագահները տասնամյակներ շարունակ սերտ հարաբերություններ են պահպանել նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի հետ։ Բայդենը, սակայն, արտառոց անկեղծությամբ մշտապես քննադատել է այդ երկրում մարդու իրավունքների խախտումները, հատկապես՝ երկրի թագաժառանգ արքայազնի իրականացրած խախտումները:

Գերմանական Մարշալ հիմնադրամի փորձագետ Ջոնաթան Կացի համոզմամբ էլ՝ գազի թանկացման պատճառով ԱՄՆ-ում առկա լարվածությունը մեկ այլ, չափազանց կարևոր պատճառ է Բայդենի համար՝ վերանայելու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները։

«Դե, նախագահը, իհարկե, ավելի շատ կկենտրոնանա արդյունահանման վրա, որպեսզի Սաուդյան Արաբիան մեծացնի իր արդյունահանման ծավալները համաշխարհային շուկայի պահանջները բավարարելու համար այն ժամանակ, երբ տեսնում եք, թե որքան է բարձրացել նավթի մեկ բարելի գինը», – կարծում է Կացը:

Ըստ փորձագետների, սակայն, նույնիսկ Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ ինքնուրույն իջեցնել նավթի գները, քանի որ եվրոպական երկրները կրճատում են Ռուսաստանից իրենց գնումները, ինչի հետ մեկտեղ նվազում է ռուսական նավթի արտահանումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում