Monday, 29 06 2026
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր

Դիմակայություն #9. Կարևոր փաստեր Ուկրաինայի հավաքականի մասին

Ազգերի լիգայի B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը վաղը Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում կմրցի Ուկրաինայի հետ։ Այս հանդիպումը պետք է կայանար Լվովում, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՈւԵՖԱ-ն որոշում էր կայացրել փոխել մրցավայրը։ Մրցաշարային առումով վաղվա խաղը ավելի քան կարևոր է Հայաստանի հավաքականի համար։ Երկրորդ տուրից հետո մեր ազգային թիմը 3 միավորով երրորդն է ենթախմբում։ Նույնքան միավոր ունեն նաև առաջին և երկրորդ հորիզոնականներում գտնվող Շոտլանդիան և Ուկրաինան։ Այս հավաքականները սակայն մեկ հանդիպում ավելի քիչ են անցկացրել։ Առաջին հորիզոնականի համար պայքարը շարունակելու համար վաղը մեր հավաքականին անհրաժեշտ է գոնե չպարտվել։ Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականները մրցակիցներն էին նաև 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում։ Հունիսի 1-ին Գլազգոյում տեղի ունեցած մրցավեճում Ուկրաինայի հավաքականը Յարմոլենկոյի, Յարմեչուկի և Արտյոմ Դովբիկի խփած գոլերի շնորհիվ առավելության էր ասել դուրս գալով եզրափակիչ։ Հունիսի 5-ին տեղի ունեցած վճռորոշ խաղում Ուկրաինան 0։1 հաշվով զիջել էր Ուելսին։

Վերջինս հաջողության էր հասել նույն Յարմոլենկոյի ինքնագոլի արդյունքում։ Ուկրաինան ունենալով հսկայկան առավելություն և բազմաթիվ գոլային պահեր, այդպես էլ չէր կարողացել փրկել խաղը։ Ուկրաինան ելույթ չի ունենա այս տարվա նոյեմբերի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում և հիմա ուշադրությունը կենտրոնացրել է Ազգերի լիգայի վրա։ Արդեն հունիսի 8-ին Ուկրաինայի ազգային թիմը մեկնարկելով Ազգերի լիգայում Դուբլինում 1։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ։ Հավասար պայքարում տեղի ունեցած մրցավեճում ուկրաինացիներին հաղթանակ պարգևեց 48-րդ րոպեին Վիկտոր Ցիգանկովի տպավորիչ գոլը։ Փաստորեն, վաղը Ուկրաինայի հավաքականը 10 օրվա ընթացքում 4-րդ հանդիպումը կանցկացնի։ Ի դեպ Իռլանդիայի դեմ Ուկրաինան խաղը սկսել է ոչ մարտական կազմով։ Պահեստայինների նստարանին էին մնացել թիմի առաջատարներ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն, «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, իսկ Ռոման Յարմեչուկն ու Անդրեյ Յարմոլենկոն ընդհանրապես հայտավորված չեն եղել խաղին։ Բնական է երկու ծանր հանդիպումնրից հետո Ուկրաինայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանգստանալու հնարավորություն էր տվել առաջատարներին։ Հավանականությունը մեծ որ Հայաստանի հավաքականի դեմ Ուկրաինան նորից կպայքարի մարտական կազմով։

Դուբլինում գրանցված արդյուքը սակայն ցույց է տալիս, որ մեր առաջիկա մրցակիցը մեծ ռեզերվ ու ներուժ ունի։ Այս պահին Ուկրաինայի հավաքականի ճամբարում գտնվող 27 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 213․3 միլիոն եվրո ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարն այս պահին 21․53 միլոն եվրո է։ Ուկրաինայի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը Մալինովսկին է, որի տրանսֆերայի արժեքը 28 միլիոն եվրո է։ 25 միլիոն եվրո է գնահատված Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերային գինը։ Ուկրաինայի հավաքականում այս պահին կա ընդամենը մեկ ֆուտբոլիստ, որի տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրոյից քիչ է։ Խոսքը փոխարինող դարպասապահներից Անդրեյ Պյատովի մասին է։ Թիմի հիմնական դարպասապահ Գեորգի Բուշչանը Ուելսի դեմ խաղում վնասվածք է ստացել և բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը։ Որակազրկման պատճառով վաղը խաղադաշտ դուր չի գա Պրահայի «Սլավիայի» կիսապաշտան Տարաս Կաչարաբան։

Ինչևէ վաղը կկայանա hայ-ուկրաինական ֆուտբոլային 9-րդ դիմակայությունը։ 1997-2003 թթ․ Հայաստանի և Ուկրաինայի հավաքականներն աշխարհի և Եվրոպայի առաջնության ընտրական շրջափուլերում անց են կացրել 8 հանդիպում։ Դրանցից 5-ն ավարտվել է Ուկրաինայի հաղթանակով, իսկ 3 խաղում գրանցել է ոչ-ոքի։ Լիահույս ենք, որ 9-րդ խաղում մեր հավաքականին կհաջողի առաջին հաղթանակը տանել ֆուտբոլային հակամարտությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում