Ռուս-թուրքական բախման հեռանկար եմ տեսնում, բայց թատերաբեմը դեռ չի երևում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանատեսում արեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Եթե ռուս-թուրքական բախում լինի, ըստ քաղաքագետի՝ դա կարող է լինել Սև ծովում․ « Այս պահին ռուս-թուրքական սիրախաղ է․ վառոդի տակառը ամեն պահի կարող է պայթել»:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, քաղաքագետը նկատեց․ «Եթե հայրենիք փրկելու հարց կա, պետք է համախմբել Սփյուռքը, եկեղեցական կազմակերպությունները: Ինչ ենք ակնկալում մի հասարակությունում, որտեղ վերնագիր ընթերցելով կարող են պատկերացում կազմել բովանդակությունից: Ազգային շահերից դուրս ուժերին քաղաքական չի կարելի համարել: Մենք պետք է համախմբենք համաշխարհային հայկականության ներուժը»: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է ունենալ ոչ թե պայմանագրային, այլ զանգվածային ԶՈՒ ունենալ․ «Մենք պետք է որդեգրենք շվեցարական մոդելը, ամեն երրորդը՝ հայրենիքի պաշտպան»: