Thursday, 25 06 2026
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո

Լավրովը փակում է «միջանցքի» հարցը, բայց բաց են մնում էական այլ հարցեր

Երկաթուղային տրանսպորտի հետ կապված հարցերը համաձայնեցված են, այժմ ավարտին է մոտենում ավտոմոբիլային հաղորդուղիների աշխատանքի հետ կապված քննարկումները և քննարկվում է նաև հաղորդուղիների աշխատանքի ռեժիմի մանրամասները, Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Լավրովը այդ պատասխանը հնչեցրել է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ եռակկողմ աշխատանքային գործընթացի մասին հարցից հետո, ընդգծելով, որ հաղորդուղիների աշխատանքի ռեժիմը կլինի դյուրացված, սակայն բացառապես Հայաստանի սուվերենության ներքո և այստեղ երկիմաստություն լինել չի կարող: Լավրովը փաստացի ասում է, որ հաղորդուղիների ապաշրջափակումը չի կարող լինել այն «միջանցքային» տրամաբանության ներքո, որի մասին խոսում է Ալիևը:

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ կողմերը ունեն ընդհանուր ընկալում, սակայն մանրամասների առնչությամբ ունեն զգալի տարակարծություններ: Ինչպես հայտնի է, իրավիճակի գնահատման հրապարակային ելակետը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որտեղ հաղորդուղիների ապաշրջափակման առնչությամբ նշվում է, որ Ադրբեջանից Նախիջևան կապի իրականացումը կատարվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ապահովմամբ: «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը», գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարությունում, որով դադարեց 44-օրյա պատերազմը:

Երևանը հղում անելով այդ կետին հերքում է երկու հանգամանք՝ միջանցքային որևէ տրամաբանության հիմքի առկայությունը, ինչպես նաև Լաչինի միջանցքի հետ համեմատության որևէ հիմքի առկայությունը: Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի 9-րդ կետը բաց է թողնում բազմաթիվ հարցեր, կապված հենց հաղորդուղիների գործածման ռեժիմի, նոր հաղորդուղիների կառուցման, դրանց գործունեության ռեժիմի հետ:

Այն, որ ՌԴ արտգործնախարարը հայտարարում է հաղորդուղիների նկատմամբ Հայաստանի սուվերենության հարցում որևէ երկիմաստության բացառման մասին, անկասկած ողջունելի է: Միաժամանակ սակայն պետք է արձանագրել թերևս, որ 9-րդ կետում առկա ձևակերպման պարագայում առնվազն առաջանում է դե ֆակտո սուվերենության վերաբերյալ հարց, եթե Հայաստանը ապահովում է Նախիջևանի և Ադրբեջանի միջև անարգել կապ, իսկ այդ կապը վերահսկում է ՌԴ ԱԴԾ-ն: Գործնականում ստացվում է, որ դե յուրե իմաստով չկա Հայաստանի սուվերեն տարածքի որևէ փոփոխություն, դե ֆակտո սակայն այդ տարածքով ադրբեջանական, անկասկած նաև թուրքական բեռնափոխադրումների վերահսկումը ոչ թե Հայաստանի, այլ ՌԴ դաշտում է: Միևնույն ժամանակ սակայն, այդ հանգամանքը իհարկե կարող է ունենալ դիտարկման «այլընտրանքային» օբյեկտիվ մի տեսանկյուն: Արդյո՞ք Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը չունի բավարար ինսստիտուցիոնալ կարողություն՝ Նախիջևան-Ադրբեջան կապը լիարժեք վերահսկելու համար: Բանն այն է, որ այդ հարցը Ռուսաստանի համար չափազանց զգայուն է, առավել ևս այժմ, երբ դեպի Եվրոպա հաղորդուղիների հարցում ՌԴ-ն փաստացի արգելափակված է և Իրանի հետ սահմանի, դեպի պարսից ծոց ուղղությունը Կովկասի պարագայում դառնում է առավել կենսական: Մյուս կողմից հայտնի է նաև, որ Ռուսաստանը իր համար ոչ պակաս կենսական է դիտարկում նաև թյուրքական աշխարհի հետ գործակցված աշխատանքը և այստեղ էլ առաջանում են Հայաստանի համար վտանգները, եթե Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցությունը Հայաստանի տարածքով գտնվելու է թյուրքական աշխարհի հետ գործընկերություն իրականացնող ՌԴ վերահսկողության ներքո: Հայաստանին այստեղ անհրաժեշտ են «ապահովագրական» մեխանիզմներ, իրավիճակի վերահսկելիության դիվերսիֆիկացվածության առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում