Իրանն արագացրել Է նոր սերունդների ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղակայումն ուրանի հարստացման համար: Հունիսի 9-ին այդ մասին հաղորդել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբուր:
Արդի ցենտրիֆուգների տեղակայումը եւ միջուկային օբյեկտներում Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկման տեսախցիկների անջատումը մտնում են այն միջոցների շարքը, որոնք Իրանը ձեռնարկում Է ի պատասխան Թեհրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւին:
Մեկ օր առաջ Իրանի արտգործախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն Twitter-ում գրել Է, որ իրանական կողմը կձեռնարկի վճռական եւ համաչափ գործողություններ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի ընդունման: Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան «իրենց անհեռատես պլանները բարձր են դասել ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությունից եւ առաջ տարել սխալ եւ հապճեպ բանաձեւ աշխարհում ամենաթափանցիկ եւ խաղաղ ատոմային ծրագրով երկրի դեմ»:
Հունիսի 8-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի անդամ 35 պետությունների մեծ մասը քվեարկել Է Իրանի վերաբերյալ բանաձեւի օգտին, որը նրան քննադատության Է ենթարկում երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների առաջացման պարզաբանման բացակայության պատճառով: Չինաստանը եւ Ռուսաստանը քվերակել են փաստաթղթի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:











































