«Մինչ Պնախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ պետք է բանակում կարգուկանոն հաստատել և վերացնել ոչ կանոնադրային հարաբերությունները, բանակում առաջվա պես շարունակում են ծեծել, բռնություն գործադրել ու շահագործել զինծառայողներին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Երեկ մենք տեղեկություն ստացանք Ղարաբաղից, որ Ստեփանակերտին մոտ գտնվող ԼՂ ՊԲ զորամասերի զինվորներին հերթափոխով տանում և օրական 10 ժամ աշխատեցնում են ԼՂՀ օդանավակայանում, որտեղ շարունակվում են շինաշխատանքները»։