«Ռուսաստանը հստակ բարձրաձայնել է Ուկրաինայի վերաբերյալ իր պահանջներն, դրանք լավ գիտեն Կիևում, բայց ուկրաինական իշխանություններն այժմ սառեցնում են բանակցությունները, հավանաբար, «կուրատորների» ճնշման ներքո՝ նախընտրելով բանակցային գործընթացի այլ տարբերակ». «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը շատ հստակ բարձրաձայնել է իր պահանջները, դրանք լավ գիտեն Կիևում: Կիևն է այժմ, փաստորեն, սառեցնում բանակցությունները»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են բանակցել։