«Ի գործ» ծրագրի մասնակիցներ Վահան Մկրտչյանն ու Փաթիլ Մկրտիչյանը ամիսներ շարունակ Հայաստանում են, աշխատում են պետական համակարգում։ Վահանը, որը եկել է ՌԴ-ից, աշխատում է քաղաքապետարանում, Փաթիլը՝ Լիբանանից, աշխատում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։ «Մենք գործով ենք ապացուցում մեր հայրենասիրությունը, ոչ հայհոյանքով»,-ասում են նրանք՝ անդրադառնալով իրենց հասակակիցների կողմից տարբեր երկրներում Հայաստանի ղեկավարությանը հայհոյանքներով դիմավորելու, ակիցաներ անելու դեպքերին։