Եկամուտների համատարած հայտարարագրման ներդրումը բխում է հանրության շահերից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Նրա խոսքով՝ Եկամուտների ընդհանուր հայտարարագրման ինստիտուտը հնարավորություն կտա պարզել ապօրինի ձեռք բերված գույքը:
Տնտեսագետը կարծում է, որ տնտեսական այս բարձր ցուցանիշները՝ աճը, չպետք է մեզ պատրանքների գիրկը նետի:
Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով, ինչ է սպառնում տնտեսությանը, տնտեսագետը նկատեց․ «Ֆինանսական կայունությունը չենք կորցնում, բայց առաջիկա տարիներին պարտքի մարման առումով լուրջ վճարումներ ունենք անելու: Պետական պարտքը ճգնաժամի հաղթահարման գինն է»: