Վերջին տարիներին աշխարհում շատ հայտնի է դարձել փեյնթբոլ խաղը, երբ մեծահասակները «կռիվ-կռիվ» են խաղում, սակայն իրական փամփուշտների փոխարեն օգտագործում են ներկով լի հատուկ փամփուշտներ, որոնք ունեն գնդերի տեսք: Սակայն այդ սպորտաձևը միշտ չէ, որ խաղաղ և անվնաս ելքով է ավարտվում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, բրիտանուհին վնասել է իր սիլիկոնային կուրծքն այն ժամանակ, երբ ներկով գունդը դիպել է դրան փեյնթբոլ խաղալիս: Կրակոցի ժամանակ գունդը հայտնվել է նրա կրծքի մեջ: Փեյնթբոլի Բրիտանիայի ֆեդերացիայից հեռուստաալիքին ասել են, որ սա առաջին դեպքն է, երբ փեյնթբոլ խաղալիս նման վնասվածք է հասցվում: Այդ պատճառով ֆեդերացիայում ցանկանում են նոր օրենք մտցնել, երբ մասնակիցը պետք է հայտնի սիլիկոնային «հավելումների» մասին: