Տրիպոլիի կենտրոնում այս պահին փոխհրաձգություն է: Ինչպես հայտնում է Sky News-ը, Քադաֆիի կողմնակիցների և ապստամբների միջև ընթացող մարտերի հետևանքով ապստամբները կորուստներ են կրում: Զոհերի թիվը դեռ հայտնի չէ, մարտերին մասնակցում են մոտ 1000 ապստամբներ:
Մի քանի ժամ առաջ Տրիպոլիի Աբու Սալիմ թաղամասում հուժկու պայթյուն է գրանցվել: Ապստամբները պնդում են, որ Քադաֆին և իր ընտանիքի մի քանի անդամներ թաքնվում են այս թաղամասում: Պայթյունի պատճառը հավանաբար NATO-ի ուժերի ռմբակոծումն է եղել, հայտնում է mignews.com-ը:
Հիշեցնենք, որ ապստամբներն այսօր պնդում էին, թե հայտնաբերել են Մուամմար Քադաֆիին, ով, ըստ նրանց, իր որդիների հետ թաքնված է Տրիպոլիում: