Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 30-ին ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը: Այդ մասին, ասվում Է ԵՄ-ի խորհրդում ներկայում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության մեջ:
«Մշտական ներկայացուցիչները երկուշաբթի օրը կհավաքվեն, որպեսզի ուսումնասիրեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի պատրաստումը»,-ասվում Է պատվիրակության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը հայտարարել Է, թե հուսով Է, որ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կհամաձայնեցվի մինչեւ մայիսի վերջը: ԵՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի Բրյուսելում, մայիսի 30-31-ին, այն հիմնականում նվիրված Է լինելու Ուկրաինային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: