Tuesday, 14 05 2024
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա

Արբանյակն ու Հայաստանի օպերատիվ-ռազմավարական գերխնդիրը

Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի դուրսբերումը երկիր ուղեծիր, շարունակում է լինել հասարակական-քաղաքական սուբյեկտների ուշադրության առարկա, ամենատարբբեր բնույթի գնահատականներով ու մեկնաբանություններով: Դրանց շարքում է նաև մի տարբերակ, որը ամենևին հեգնող, ծաղրող, կիսագրագետ կամ անգրագետ տրամաբանությամբ «դավադրությունների տեսության» շրջանակներից չէ, այլ հակառակը՝ տեղի ունեցածին տալիս է չափազանց մեծ նշանակություն, բայց դրանով հանդերձ էլ ունի որոշակիորեն ավելի խորքային խնդրահարույց բնույթ: Բանն այն է, որ կան շրջանակներ, որոնք Հայաստանի առաջին արբանյակի արձակումը դիտարկում են աշխարհաքաղաքական տրամաբանության շրջանակում, այն տեղավորելով արտաքին քաղաքական կուրսին առնչվող «ծիրում», շեշտելով արբանյակի՝ ԱՄՆ-ից արձակված լինելու հանգամանքը, դիտարկելով դա Ռուսաստանի «անջատվելու» տրամաբանության շրջանակում: Ընդ որում, այս դիտարկումներն արվում են «երկսայր» տրամաբանությամբ: Այսինքն այդ ամենը մատուցում են «ազատագրման» կամ «անկախացման» շեփորի ներքո, իսկ ոմանք՝ «հակառուսականության», Ռուսաստանից «թռնելու» մատնագրի տրամաբանությամբ:

Հայաստանի դեմ «մատնագրերի» թեման օրերս Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում շոշափել էր Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Նա խոսել էր այն մասին, որ աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական միջազգային բարդ իրադրության պայմաններում Ադրբեջանը փորձում է Հայաստանի «ռուսապաշտության», ռուսական կցորդ երկիր լինելու մասին հավաստիացումներ անել Արևմուտքին՝ ըստ այդմ ձևավորել համարժեք բացասական վերաբերմունք Հայաստանի հանդեպ, և միևնույն ժամանակ էլ հակառակ հավաստիացումներ անել Ռուսաստանին՝ Հայաստանի իբրև թե «դավաճանության»,  «արևմտականության» մասին՝ ակնկալելով ՌԴ կոշտ վերաբերմունք Հայաստանի հանդեպ: Ընդ որում, Հայաստանի համար այդ մարտահրավերին անդրադարձել եմ մի քանի անգամ՝ մինչ Նիդերլանդներում վարչապետ Փաշինյանի անդրադարձը, և շեշտել, որ Հայաստանի համար սա իսկապես մարտահրավեր է, բայց ոչ այն իմաստով, որ փորձում է առաջ տանել ադրբեջանական քարոզչությունը և պետք է ուրեմն մտածել այդ «ջրաղացին» չաջակցելու մասին:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ընդամենը փորձում է իր հերթին օգտվել միջազգային բարդ իրավիճակից, որ ստեղծվել է ուկրաինական պատերազմով՝ դեռևս նույնիսկ դրանից շաբաթներ առաջ, և որը չափազանց զգայուն է իհարկե ոչ միայն Հայաստանի, բայց մասնավորապես և հատկապես նաև Հայաստանի համար: Որովհետև կա Հայաաստանի հանդեպ ՌԴ շատ պարզ ու հայտնի վերաբերմունքն ու գնահատականը, ազդեցության խնդիրը, հետևաբար Արևմուտքի հետ կոշտ դիմակայության պայմաններում՝ Հայաստանին առնչվող վախերը: Իսկ վախերը սովորաբար ծնում են ագրեսիա: Եվ ուրեմն, Արևմուտք-ՌԴ այս կոշտ և անզիջում դիմակայության պարագայում Հայաստանի համար ռազմավարական խնդիր է դառնում՝ մի կողմից Ռուսաստանի «զինակից» չդառնալն ու Արևմուտքից չմեկուսանալը, Արևմուտքի հետ գործընկերային, աշխատանքային, բարեկամական հարաբերություն պահելը, մյուս կողմից սակայն Ռուսաստանի մոտ վախեր չսնուցելը և ներկայումս անկասկած ռուսական գերզգայուն  տրամադրվածության պայմաններում ավելորդ ագրեսիվություն կամա, թե ակամա չխթանելը: Ահա այդ իմաստով, թերևս պետք է ցանկացած, առավել ևս Հայաստանի համար իրապես կարևորագույն իրադարձության պարագայում դրսևորել աշխարհաքաղաքական իրավիճակից և դրա բերումով Հայաստանի համար եղած հավելյալ մարտահրավերներից բխող քաղաքական վերկուսակցական, վերխմբային և վերանձնային պատասխաանատվություն, թե կոնկրետ իրադարձությունը, թե Հայաստանն ընդհանրապես ավելորդ թիրախավորման չենթարկելու համար: Որովհետև, ներկայիս գերզայուն վիճակում աշխարհաքաղաքական նվազագույն բալանսավորված քաղաքականություն և վարքագիծ ապահովելու համար Հայաստանին պետք է հենց հանգիստ, հանդարտ, առանց ավելորդ խոսքերի աշխատանք: Դրան նպաստելը պետք է լինի գործնականում բոլոր հասարակական-քաղաքական խմբերի պատասխանատվության հարցը, և դառնա նաև այդ պատասխանատվության զգացումի և իրավիճակի գնահատման քաղաքական համարժեքության որոշակի ցուցիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում