Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

Որ պահին Մոսկվան զգա, որ վերահսկողությունը կորցնում է՝ կտապալի խաղաղության պայմանագրի գործընթացը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Ողջունում ենք Եվրամիության խորհրդի նախագահի կազմակերպած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունենք հստակ քայլեր տեսնել, որոնք կաջակցեն կայուն խաղաղության առաջ մղման դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում», – Թվիթերում գրել է Բորելը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ որքան էլ հանդիպումները տեղի են ունենում Բրյուսելի միջնորդությամբ, վերջնական համաձայնությունը առանց Մոսկվայի լինել չի կարող․ «Ռուսաստանին, ընդհանուր առմամբ պետք է, որ իր համար ձեռնտու որոշումներ կայացվեն, իսկ  հանդիպման վայրն այս փուլում միգուցե այդքան էլ էական չէ։ Մոսկվայի համար կարևոր է, որ գործընթացն իր վերահսկողության ներքո լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե հայ-ադրբեջանական հարցերը բրյուսելյան, իսկ ղարաբաղյան հարցը մոսկովյան միջնորդությամբ է քննարկվում, Արմեն Վարդանյանն արձագանքեց․ «Ե՛վ Ռուսաստանը և՛ Եվրամիությունը առանձին հանդիպումներ են անցկացնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, բայց ընդհանուր քննարկվող հարցերը երկու ուժային կենտրոնի մայրաքաղաքներում էլ ըստ էության նույնն են։ Դա սահմանազատում ու սահմանագծումն է, կոմունիկացիների ապաշրջափակումը, Արցախի  ժողովրդի իրավունքների իրացումն ու  մի շարք այլ հարցեր։ Պարզապես քանի որ արևմուտքը վերջին շրջանում շատ է խոսում Արցախի ժողովրդի իրավունքների, նաև կարգավիճակի որոշման մասին, ապա Հայաստանին ձեռնտու է, որ հանդիպումները տեղի ունենան Բրյուսելում, որովհետև մեր շահերն այս պահին ավելի շատ արևմուտքի, քան Ռուսաստանի հետ են։ Դրա համար էլ  հայկական կողմը հակված է մասնակցել բրյուսելյան հանդիպումներին»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց, որ այնպես է, որ  ռուսական կողմն իր վերահսկողությունը գործընթացի նկատմամբ ամբողջությամբ կորցրել է․ «Որ պահին որ զգան, որ վերահսկողությունը կորցնում են՝՝ կտապալեն բանակցությունները։ Բայց քանի որ այժմ նման խանդով չեն վերաբերում, կարելի է կարծել, որ ռուսական կողմն ամբողջությամբ տեղյակ է իրադարձությունների ընթացքից»։

Հնարավո՞ր է ղարաբաղյան հարցը քննարկել Բրյուսելի հետ, երբ այստեղ ռուս խաղաղապահներն են կանգնած, հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց․ «Այնպես չէ, որ ռուսներին Բրյուսելում անտեսելու են։ Այնտեղ նաև խաղաղապահների հարցն է քննարկվելու և մյուս հարակից հարցերը։ Պարզապես  Ռուսաստանն ամբողջությամբ տեղյակ է գործընթացից և այս փուլում քայլեր չի ձեռնարկում այդ բանակցությունները տապալելու համար։ Եթե գործընթացն «իրենց ձեռքից գնա», ապա  այդ ժամանակ ամեն ինչ կանի, որպեսզի այդ բանակցությունները տապալվեն։ Առայժմ սակայն ռուսական կողմից նման բան նկատելի չէ»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ գտնում է, որ կան դեռ հարցեր, երբ Հայաստանը պետք է Ռուսաստանին․ «Նույն խաղաղության պայմանագրի հարցը կամ ավելի ճիշտ դիվանագիտական հարաբերություններi հաստատումը Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Մոսկվան Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի Հայաստանը գնա այդ քայլին ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի, խաղաղության պայմանագիր ստորագրի։ Դա ակնհայտ է, որովհետև Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր գրեթե բոլոր բրիֆինգների ընթացքում այս հարցը տողատակերով կամ նույնիսկ բացահայտ կերպով բարձրացում է։ Այդպիսի հայտարարություններ արել է նաև անձամբ Լավրովը։ Մոսկվան Երևանից դեռևս «պոկելու» բաներ ունի»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում