Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է որ Ուկրաինան դեռևս չունի ռուսական ագրեսիային դիմակայելու համար անհրաժեշտ զենքի պաշարներ։ Այդ մասին Կուլեբան հայտարարել է ռազմական օգնության համակարգման վերաբերյալ Ուկրաինայի դաշնակից երկրների ամենամսյա հանդիպման նախօրեին։ Կուլեբան, մասնավորապես, հայտարարել է առափնյա արձակման կայանով Harpoon թևավոր հրթիռների Ուկրաինա մոտալուտ տեղափոխման մասին։
Այն հրետանին, որը ստանում է Ուկրաինան, ավելի մեծ հեռահարություն ունի, քան՝ ռուսականները, բայց Ռուսաստանը դեռևս ունի Smerch MLRS, որը կարող է կրակել 40 կմ հեռավորության վրա (թեև շատ ավելի քիչ ճշգրտությամբ, քան՝ հաուբիցները):
Ամերիկյան HIMARS MLRS-ը զգալիորեն գերազանցում է Smerch-ի կրակային հեռահարությունը (70-150 կմ), սակայն Արևմտյան ռազմական փորձագետները նշում են, որ ուկրաինացիներից բավական երկար ուսուցում կպահանջվի դրանք տիրապետելու համար։