Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Եթե 18-ամյա պատանին գողական ընկալումների արժեհամակարգ ունեցավ, սպան չի կարողանալու նրանից լավ զինվոր ստանալ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 3-րդ բանակային զորամիավորում այցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու և բանակի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են լայնածավալ բարեփոխումներ՝ ռազմական կրթության որակն էականորեն բարձրացնելու նպատակով։  Զուգահեռաբար պատրաստվում է նաև զինծառայողների բնակարանային ապահովման փաթեթ, որը կբարձրացնի սպայական ծառայության գրավչությունը:

Այս առնչությամբ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես, բոլոր պետություններում էլ, բոլոր բանակներում էլ զինվորական ծառայության և հատկապես սպայական ծառայության գրավչության համար կա գրավչության երկու փաթեթ, երկու օղակ. «Առաջինը համապետական օղակն է, որը գերատեսչության հետ որևէ կապ չունի: Այսինքն գերատեսչությունը կոպիտ ասած, դիմողի, պահանջողի, խնդրողի դերում է, իրականացնողը պետությունն է: Դա զինվորական մասնագիտության սոցիալական սանդղակի, ֆինանսական, առողջապահական փաթեթներն են, թե պետությունը տվյալ զինվորականին սոցիալական սանդղակում ինչ դերում է տեսնում, ինչքան աշխատավարձ կտա, թոշակ կտա, առողջապահական համակարգում ինչ արտոնություն կտա և այլն: Եվ կան նաև գերատեսչական հնարավորություններ, որոնք ազդեցիկ են: Դրանք այդքան մեծ չեն, բայց ունենում են իրենց հնարավորությունները»,-ասաց նա:

Օրինակ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, եթե ռազմական կրթության մեջ նոր կուրսանտին տալիս ես այլընտրանքային կրթություն, որ նա ծառայությունից հետո քաղաքացիական կյանքում դառնում է շատ պահանջված մասնագետ, ինքը ձգտում է սովորել. «Առաջատար քաղաքացիական բուհերում տարեկան մինչև 3-4 հազար դոլար վճարով շատ քաղաքացիական մասնագիտություններ կգտնեք, որոնք բարձր աշխատավարձով աշխատանք։ կապահովեն: Հիմա եթե Վազգեն Սարգսյանի կամ Խամփերյանցի անվան ռազմական համալսարանների ուսանողը ռազմական գիտելիքներից զատ նաև այդպիսի գիտելիքներ ստանա, ապա ինքը կձգտի սովորել այդ համալսարաններում, քանի որ այստեղ ուսումն անվճար է: Բարեբախտաբար դա այսօր բանակում կատարվում է, որը պետք է վաղուց կատարվեր, բայց չէր կատարվում: Կան նաև ուրիշ առանձին քայլեր ևս, բայց գլխավորները սրանք են:

Հիմա ես ենթադրում եմ, որ պարոն Պապիկյանը նկատի ունի գերատեսչական մասը, որ իրենք այսօր անում են: Ես տեղյակ եմ, որ այսօր ռազմական համալսարաններում բավականին լավ ծրագրեր են ներդրվում այդ առումով: Էլի բաներ են կատարվում, որոնց մասին ես չեմ ուզում ասել, թող իրենք ասեն»,-ընդգծեց նա:

Հարցին, թե այս քայլերով հնարավո՞ր է փոխել բանակում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, Արծրուն Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց. «Իհարկե ոչ: Ներգերատեսչական ծրագրերը իրենք կարող են նպաստել իրավիճակի որոշակի լավացման, բայց բեկումնային փոփոխության համար համապետական մակարդակի խնդիրներ պետք է լուծվեն՝ համապետական մակարդակի կրթության, արժեհամակարգի:

Եթե 18 տարեկան պատանու քաղաքացիական պատասխանատվության, գիտելիքի, արժեհամակարգի, ձգտումների, երազանքի, պատկերացումների ամբողջությունը չշտկեցիր, նախկին տարիների արժեհամակարգի մարդ եղավ՝ փողոցային բարքեր, գողական ընկալումներ, գնաց բանակ, սպայի համար դա լինելու է լուրջ խնդիր: Սպան չի կարողանալու այդ մարդուց ստանա պարտաճանաչ, պատասխանատու և լավ զինվոր, ենթակա ու միշտ լինելու են բախման խնդիրներ: Դրանք մի օր կդրսևորվեն, մի օր չեն դրսևորվի ու կպայթեն»:

Նրա խոսքով, միջանձնային հարաբերությունները երկու սոցիումի, մտածող երկու տեսակի բախում է, ի վերջո. «Նրանք ինչ արժեհամակարգ դավանեցին, այդ բախումը այդպես են լուծելու: Եթե ճիշտ արժեհամակարգ ունենան, կարող է բախում չառաջանա ընդհանրապես»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում