
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել՝ Ճապոնիային շնորհել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։ Այս մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Այս դիրքորոշումը Բայդենը հայտնել է երկուշաբթի օրը՝ Տոկիոյում Ճապոնիայի կառավարության ղեկավարի հետ կայացած բանակցություններում։
Սպիտակ տան ծանուցմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև պաշտպանել է սեփական պաշտպանունակությունը բարելավելու՝ Ճապոնիայի ցանկությունը։