Monday, 13 05 2024
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով

Արցախում ուզում են անցնել կիսանախագահական կառավարման համակարգի․ ինչո՞ւ է Ստեփանակերտը փոխում կառավարման մոդելը

Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։

Ըստ այդմ, Արցախում նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին, համապատասխանաբար, 2023 և 2024 թվականներին։

«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է հայեցակարգում։

Որպես հիմնավորում նշվում է, որ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության նախագահի ձեռքում»։

Կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որի գործունեությունը ղեկավարում, ինչպես նաև կառավարության անդամների աշխատանքը համակարգում է վարչապետը: Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհրդի նախագահը:

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է նաև անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը։

Անհրաժեշտ է լինելու նաև հրաժարվել գործող Սահմանադրությամբ ամրագրված Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրություններ անցկացնելուց:

Միաժամանակ, առաջարկվում է ընտրական գործընթացների ճկունությունն ապահովելու նպատակով, բացառիկ դեպքերում Արցախի Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն:
Արցախի խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ձեռնպահ կմնա վերջնական տեսակետ հայտնելուց։ Հայրապետյանը փոխանցեց, որ ընդհանուր առմամբ թե՛ իրենց, և թե՛ խորհրդարանի մյուս խմբակցությունների դիրքորոշումն է, որ պետք է անցում կատարվի  կիսանախագահական կառավարման մոդելին ․ «Բոլոր խմբակցություններն էլ այդ մոդելին նախնական առումով կողմ են, համարում ենք, որ դա ճիշտ մոտեցում է։ Սակայն դեռ պետք է քննարկումներ անցկացնենք, գանք ընդհանուր հայտարարի և նոր վերջնական տեսակետ հայտնենք։ Ամեն դեպքում, պետք  է որոշվի, թե որն է մեր ժողովրդի համար ամենաճիշտ տարբերակը։ Այս պահին  այլ գնահատականներ հնչեցնելուց ձեռնպահ կմնամ»,-ընդգծեց պատգամավորը։

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է և բոլոր հինգ խմբակցությունները մասնակցել են հանձնաժողովի նիստերին․ «Հայեցակարգն այդ առումով կոնսենսուսային տարբերակով  է ընդունված, այսինքն՝ բոլորն էլ կողմ են կիսանախագահական կառավարման համակարգին անցում կատարելուն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հայեցակարգում այդ փոփոխության անհրաժեշտության հիմնական պատճառները նշված են․ «Հետպատերազմյան շրջանում արդյունավետ կառավարման համար ճյուղերի տարանջատումը շատ կարևոր է։ Այսօրվա գործող սահմանադրությամբ հանրապետության նախագահը և՛ երկրի գլուխն է և կառավարության՝ այսինքն գործադիր իշխանության ղեկավարը։ Իսկ կիսանախագահական կառավարման  մոդելի դեպքում ճյուղերի տանաջատումն ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմներ է ստեղծելու։ Մենք կարծում ենք, որ անցնելով այդ համակարգին  լուծումների առումով առավել արդյունավետ  իրավիճակ կստեղծվի»։

Ինչ վերաբերում է հանրաքվեի ժամկետներին, պատգամավորն ասաց․ «Այս պահին ժամկետներ չկան։ Հիմա դրված է քննարկման դրանից հետո մասնագիտական աշխատանքային խումբը պետք է  աշխատի,  ձևակերպումները տան և նոր դրանից հետո ըստ ժամանակացույցի, օրենքի նախագիծը պետք է Ազգային ժողով անցնի, այնուհետև  պետք է Գերագույն դատարանի եզրակացություն։Այս պահին դեռևս ժամկետ չկա։ Օրինակ՝ Գերագույն դատարանը մինչև վեց ամիս կարող է նայել,  չգիտենք ինչպես կլինի, որ ժամկետ ասենք։ Բայց սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսված է, հայեցակարգը կա, դրանից հետո ամբողջ պրոցեսները կընթանան»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք պատերազմից հետո հնարավոր է հանրաքվե անցկացնելու հարցում բարդություն լինի․ «Չեմ կարծում՝ ժամանակը ցույց կտա։ Այս պահին չեմ կարծում, որ ինչ-որ խնդիր կարող է առաջանալ»,-ասաց Հարությունյանը։

Պատգամավորն ասաց, որ  նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են ներկա, ինչպես նաև գործադիր ու դատական համակարգերի․ «Այսինքն՝ այդ հանձնաժողովն  իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների կոնսեսուսային տարբերակի հայեցակարգ է ընդունել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում