Tuesday, 14 05 2024
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վերջինս արդարադատության համակարգում իր հետագա ծառայությունը կշարունակի որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ կոռուպցիոն գործերով:

Ինչպես տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արմենուհի Հարությունյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Արմենուհի Ալբերտի Հարությունյանը ծնվել է 1976թ.-ի հոկտեմբերի 16-ին, Երևանում

1994-1999թթ. սովորել է Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

2008-2010թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոն Իրավագիտության ֆակուլտետում։

2010-2014թթ. սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա՝ Ասպիրանտուրա Իրավագիտության ֆակուլտետում, Դատավարական իրավունքի ամբիոն

1999-2000թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Միջազգային հարաբերությունների բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ

2001-2003 թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, որպես միջազգային բաժնի գլխավոր մասնագետ

2003թ.-ից աշխատում է Արդարադատության նախարարությունում, որպես միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ, իրավական փոխօգնության վարչության պետ

Ներկայիս զբաղեցրած պաշտոնը՝

Քաղաքացիական ծառայող, 1-ին դասի պետական ծառայող, ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ

Մասնագիտական այլ տեղեկություններ

2008թ.- Եվրամիության անդամ պետությունների հետ վիզաների դյուրացման ՀՀ աշխատանքային խմբի փորձագետ

2008թ.- Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ

2009թ.- Եվրոպայի խորհրդի Միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ

2012-2014թթ.- ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորությյան դեմ պայքարի գրասենյակի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ

2011թ –ից մինչ օրս – Եվրոպայի խորհրդի Քրեական գործերով իրավական համագործակցության փորձագիտական խմբի անդամ, փորձագիտական խմբում ՀՀ ներկայացուցիչ

Ամուսնացած է, ունի երկու որդի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում