Monday, 13 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար

Խծաբերդից Քարագլուխ. «խորհրդավոր» գործը դատարանում է

Մայիսի 17-ին հայտնի է դարձել, որ Խծաբերդի գործը դատախազությունն ուղարկել է դատարան՝ հաստատելով մեղադրական եզրակացությունը:

Խոսքը 2020 թվականի դեկտեմբերի 13-ին տեղի ունեցածի մասին է, ինչի հետևանքով Հադրութի շրջանի երեք գյուղերը, որոնք պատերազմի ընթացքում հաջողվել էր պահպանել հայկական վերահսկողության ներքո, նոյեմբերի 9-ի հրադադարից մոտ մեկ ամիս անց հայտնվեցին ադրբեջանական վերաահսկողության ներքո, իսկ դրա հետևանքով ավելի քան 63 հայաստանցի պահեստազորային հայտնվեց գերության մեջ: Նրանց մի մասը արդեն վերադարձել է, իսկ որոշ մասը շարունակում է գտնվել Ադրբեջանի պատանդառության ներքո: Ըստ Խծաբերդի քննչական գործի, որ զինվորական դատախազության վերահսկողության ներքո իրականացրել է Հայաստանի քննչական կոմիտեն, «ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն (Արսեն Ղազարյան) 2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը:

Սակայն 2020 թ. դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ» հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ»: Ըստ գործի, դրանք և անցել են հակառակորդին: Խծաբերդի գործը սակայն շարունակում է մնալ բավականին խորհրդավորության շրջանակում, որովհետև, չնայած քննությունը որոշակի բաներ է արձանագրել հայկական զինուժի պատասխանատվության շրջանակում, այդուհանդերձ կա մեկ այլ ուշագրավ հարց՝ ինչու՞ նոյեմբերի 9-ից ի վեր, ավելի քան մեկամսյա ընթացքում Խծաբերդի հատվածում չեն տեղակայվել ռուս խաղաղապահներ: Եվ դա այն դեպքում, երբ թվում է, որ հայկական կողմը պետք է շահագրգիռ լիներ առաջին հերթին հենց այդ հատվածում խաղաղապահների տեղակայման հարցում, դիտարկելով թերևս Հադրութի օկուպացված շրջանից այդ երեք գյուղերի՝ օկուպացիայից պաշտպանված մնալու և այդով՝ խիստ զգայուն լինելու հանգամանքը: Դիմե՞լ է արդյոք հայկական քաղաքական ղեկավարությունը՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը, Արցախի քաղաքական ղեկավարությունը ռուս խաղաղապահներին և հորդորել օր առաջ տեղակայվել շփման գծի այդ հատվածում, ինչպես ի դեպ արձանագրված է հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Մասնավորապես, կողմերը մնում են իրենց դիրքերում՝ որտեղ եղել են մինչ հրադադարը, իսկ ռուս խաղաղապահները տեղակայվում են ըստ այդ շփմման գծի: Եվ ուրեմն, ինչու՞ ռուսները մեկ ամիս շարունակ չեն տեղակայվել թե ռազմական, թե քաղաքական-հոգեբանական առումով զգայուն այդ հատվածում: Ինչ խոսք, այդ հանգամանքը բոլորովին չի հանում հատվածծը պահելու հայկական կողմի պատասխանատվությունը, ըստ այդմ նաև այդ հատվածի պաշտպանության համար ԶՈՒ հրամկազմի պատասխանատվությունը: Սակայն, Խծաբերդի գործը և դրանում ռուսական կողմի, ռուս խաղաղապահների գործողությունները առանձննահատուկ կարևորություն են ստացել նաև ավելի քան տարի անց, երբ բավականին նմանօրինակ վիճակում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների լոըռ հայացքի ուղեկցությամբ զբաղեցրին դիրքեր Քարագլխում: Այդ կապակցությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում մի քանի անգամ բարձրացրել է խաղաղապահների վարքագիծը քննելու անհրաժեշտության մասին:

Ռուսական կողմն իհարկե ԱԳ նախարար Լավրովի մակարդակով հայտարարեց՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որ կարծում է, թե խաղաղապահների հանդեպ Հայաստանի հանրությունն ու իշխանությունը ունեն վստահություն: Այ դեպքում ու՞մ հանդեպ պետք է լինի անվստահությունը, երբ ռուս խաղաղապահների փաստացի անգործության պայմաններում Ադրբեջանի զինուժը կարևոր բարձրունքի ուղղությամբ եկել է առաջ: Թե՞ Լավրովը ակնարկում էր, որ պետք է պատասխանատվություն փնտրել արցախյան ռազմա-քաղաքական շրջանակներում: Մեծ հաշվով, Խծաբերդի գործը իհարկե զուտ քաղաքական իմաստով թերևս պետք է դիտվի Քարագլխի հետ մեկ «փաթեթում», հասկանալու համար, թե ինչ մեխանիզմ է աշխատել ու աշխատում, կամ ինչը չի աշխատել Խծաբերդից սկսած, և աշխատու՞մ է գոնե Քարագլխից հետո՝ «փաթեթի» ընդլայնումը բացառելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում