Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանի մոսկովյան այցից սպասելիքներ պետք չէ ունենալ:
Մինասյանի խոսքով՝ մենք վճարում ենք պարտության գինը․ հայ ժողովուրդը պետք է հստակեցնի՝ ինչ է ուզում․ «Գործ ունենք երկու Հայաստանի հետ՝ հողային պահանջ ունեցող «Ռոբերտ Սարգսյան-ՀՅԴ» Հայաստան և ժողովրդի իրավունքի վրա հիմնված Հայաստան: Մեր մարտահրավերն է՝ ազատ, անկախ Հայաստան՝ ժողովրդի իրավունքի ուժ, միացյալ Հայաստանը՝ հողային պահանջի վրա հիմնված ուժ»: