Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

«Այս պահին չենք ուզում դուրս գալ փողոց, այս ֆոնին ժողովուրդը կասի՝ սրանք էլ այստեղից են»

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է 40 հազար տեղահանվածների՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը։ Նա նշել է, որ կա անհրաժեշտություն արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը։ Հարությունյանը հանձնարարել է պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը։

«Մասնավորապես ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանային կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով:  Հավաստիացնում եմ նաև, որ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքները: Համոզված եմ՝ նախանշված ժամկետներում (մինչև 2024թ.-ի վերջ) կավարտենք մեզ համար կենսական նշանակության այդ ծրագիրը և օր առաջ մեր հայրենակիցները կկարողանան արժանապատիվ պայմաններում շարունակել իրենց կենսագործունեությունը»,-հայտարարել է Հարությունյանը։

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, նշեց, որ այս ուղղությամբ իրենք վաղուց աշխատանքներ են իրականացնում. «Թե՛ մեր հանրահավաքների, ակցիաների ժամանակ ենք այդ մասին բարձրաձայնել, և թե նամակներ ենք հղել, նաև այստեղի օպերատիվ շտաբի հետ ենք աշխատում։ Հիմա պայմանները շատ դժվար են, բնակարանների տերերը 6 տոկոսով բարձրացրել են վարձավճարը՝ անկախ նրանից, թե հադրութեցի է, թե շուշեցի, թե երևանցի։ Այս խնդիրը վաղուց կար, և մենք անընդհատ բարձրաձայնում էինք, որ այս ուղղությամբ օգնեն։ Մեր ժողովրդի մեծ մասը աշխատանք ունի, բայց և կյանքն է թանկացել, և այստեղ բարձր վարձատրվող աշխատանք գրեթե չկա։ Հարցնում եմ մեր ժողովրդին, թե որքան են աշխատավարձ ստանում, պարզվում է՝ 40 կամ 60 հազար դրամ։ Այսինքն՝ այս բնակարանների վարձը փախստական համայնքին օդ ու ջրի պես պետք է, մինչև պետությունը բնակարաններով կապահովի»։

Նա նշեց, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները դիմում են խորամանկության, մի քանի ամիս օգնություն են տրամադրում, հետո մի չորս ամիս չեն տալիս. «Անցյալ տարի մինչև օգոստոս տվել են, հետո ասացին էլի կտան, բայց մինչև հունվար ոչինչ, հետո հունվարին ասացին տալու ենք 20-40.000՝ ըստ կատեգորիաների, հունվար-փետրվարի համար որոշված 20.000-ական դրամները մեր ժողովրդի 20-22 տոկոսը դեռ չի ստացել։ Հիմա որոշում են կայացնում, հայտարարություն տարածում, ժողովուրդը հույսով է լցվում, որ հուլիսի մեկից էլ սա պետք է տան, ստացվում է, որ փետրվար-մարտ-ապրիլ-մայիս ամիսների համար ժողովուրդը ոչինչ չի ստանա։ Դրա համար մի փոքր զգուշավոր են հիմա»,-ասաց Հայրյանը:

Նա նկատեց, որ Արցախում մնացած փախստականներին որոշ հարցերում օգնում են, իսկ այստեղ բնակվողներին՝ ոչ. «Այնպես որ  հնարավոր է, որ այս հայտարարությունը Արցախում մնացածների համար է։ Սպասենք տեսնենք,  ինչ կլինի, քանի որ այնպիսի երկիր ենք դարձել, որ մինչև որոշումը չի կայացվում, չենք հավատում։

Մենք այստեղ հանդիպել էինք պատկան մարմինների, բացատրել, որ 25.000 տրամադրվող գումարի չափը շատ քիչ է, համաձայնվում են, հետո հրաժարվում։ Սպասենք վերջնական որոշմանը։ Մարդը իր տեսածից է վախենում, հենց ստանանք, կհավատանք: Կարծում եմ, որ մեծ հավանականությամբ ռեալ է։ ՀԿ-ներով և հասարակական ակտիվիստներով մենք ութ ամիս է աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ, սոցապ նախարարության, Արցախի օպերատիվ շտաբի հետ, բացատրել ենք վիճակը և հիմա սպասում ենք արդյունքին»։

Այնուամենայնիվ, Հայրյանը կարծում է, որ սա շատ անհրաժեշտ որոշում է. «Փախստականի հարցով պետք է ցույցեր անեինք, պահանջներ դնեինք, բայց Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը չեն թողնում, և մենք էլ այս պահին չենք ուզում դուրս գալ փողոց այս ֆոնին, ժողովուրդը կասի սրանք էլ այստեղից են»,-ասաց Լևոն Հայրյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում