Saturday, 20 06 2026
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք

Ռուսական միջնորդությամբ՝ ուկրաինական սյուժեներով

Երկու օր շարունակ Արարտ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անցկացրին նույն սրահներում, նույն մարդկանց հետ՝ տարբեր օրակարգերով։ Միրզոյանի այցի օրակարգում էր երկկողմ հանդիպումը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի, ապա եռակողմ հանդիպումը՝ Միրզոյան-Լավրով—Բայրամով ձևաչափով և լայն ֆորմատով հանդիպումը՝ ԱՊՀ երկրների ԱԳՆ նախարարների համաժողովի շրջանակներում։

Հերթապահ պաշտոնական հայտարարություններից զատ, ինչպիսին է օրինակ՝ «քննարկվել են եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը», այլ հայտարարություններ ևս եղան։ Առանցքային թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ քննարկումն է։

Արցախ Հայաստա՞ն է, թե վերջ

Այս առումով հայկական դիրքորոշումները չէին փոփոխվել։ Սակայն կարևոր էր Միրզոյանի՝ հայկական կողմի դիրքորոշման բարձրաձայնումը, որով Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Ամեն անգամ, երբ հայկական կողմը խոսում է նման տոնայնության մեջ՝ հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնելով Լեռնային Ղարաբաղ եզրույթը, տեղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական կողմը փորձում է հակազդող հայտարարություններ բանեցնել՝ կարծես փակելով թեման, չնկատելով այն, մինչդեռ միջազգային հանրությունը, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները, շարունակում են համառորեն պնդել, որ քանի դեռ իրենք կան, նշանակում է Արցախյան հիմնահարց ևս կա։ Այս առումով միարժեք չէ Ռուսաստանի դիրքորոշումը, որը նույնպես լիահույս չէ արդեն, թե Մինսկի խումբը գործունակ է՝ հայտարարելով, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն այլևս չեն ուզում աշխատել այս ֆորմատով, հետևապես անտեսում են տարածաշրջանային կոնֆլիկտը, մինչդեռ զանգեր հնչում են և Վաշինգտոնից, և Փարիզի երկկողմ մակադակներում՝ շրջանցելով Մոսկվան։ Գուցե սա է Կրմելին անհնագստացնողը, առավել ևս, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում փորձում է զգալի դեր ստանձնել Բրյուսելը։ Թեպետ այս ամենին կվերադառնանք։ Դառնանք Դուշամբե։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Մրզոյանը խոսել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորության մասին՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Փոխվում են անունները, բայց ոչ իմաստները

Հետաքրքրականն այն էր, որ Միրզոյանը նախընտրեց «խաղաղության պայմանագիր» եզրույթը փոխարինել «հարաբերությունների նորմալացման պայմանագիր» եզրույթով։ Սա, հավանական է, արվում է՝ ելնելով իրատեսական կանխավարկածից, որ խաղաղությունն այս փուլում գրեթե անհնար է՝ հաշվի առնելով խնդիրների համալիրը, որ դրված է լուծման սեղանին։ Սա կարող է նաև դիվանագիտական միջանկյալ փաստաթուղթ դառնալ, մինչև բուն «խաղաղության պայմանագրի» կնքումը, քանի որ վերջինս ենթադրում է այնպիսի լայն շրջանակ ռազմաքաղաքական, տնտեսական ու այլ հարցերի ներառում, որոնք հնարավոր չէ ի մի բերել կարճ ժամկետներում։ Ժամանակը ցույցը կտա։ Ինչևէ․․․

Այցի երկրորդ օրը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Միրզոյանը մասնակցեց նաև ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Նախարարները խոսել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հնարավորություններից ու կազմակերպության գործունեության հետագա ուղղությունները։ Ոչ մի զգալի բան, այս՝ իրեն սպառած կազմակերպության համար։

Սակայն, իհարկե, այս հարթակը ևս Միրզոյանն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ հայկական դիրքորոշման վերահաստատաման և այդ առումով՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղման անհրաժեշտության մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Առավելապաշտությունը՝ ադրբեջանական քաղաքական ուղենիշ

Խնդրին, անկասկած, անդրադարձել է նաև ադրբեջանական կողմը՝ նույն հարթակում։ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը. Մեջբերեմ նրա խոսքից մի հատված․ «Այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ, այդ թվում՝ որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների եւ դրանց նախագահների ձևաչափերը», – մեջբերման ավարտ։ Ի դեպ, հանձնաժողովի վերաբերյալ որևէ մանրամասն չի հայտնել հայկական կողմը։ Մենք, ի դեպ, տեղյակ չենք, թե ովքեր են ներգրավված այդ հանձնաժողովում հայկական կողմից, ովքեր են ղեկավարելու և ուղղորդելու գործընթացը, որքանով համառ ու անտրտունջ են պնդելու մեր իրավունքները։ Թե ինչու՞ են անունները գաղտնի պահվում՝ անհայտ է, վերջապես այդ մարդիկ գծելու են մեր պետության սահմանները, հետևապես՝ պիտի լինեն ճանաչելի մեզ համար։ Գուցե և անվտանգությունն է, որ անուններ չեն տրվում։ Սպասենք՝ կտեսնենք։ Վերջապես, Բայրամովը խոսել է նաև աշխարհի կողմից անընկալելի՝ Լեռնային Ղարաբաղի գոյությույն չունենալու մասին։ Վերջինս պնդել է, թե «հակամարտությունը մնացել է անցյալում, ներկայումս գլխավոր խնդիրը օկուպացիայից ազատագրված տարածքների վերակենդանացումն է, տնտեսական ու հաղորդակցական կապերի վերականգնումը, երկարաժամկետ խաղաղության ու կայունության ապահովումը»։ Ապա հարց է առաջանում, եթե հակամարտությունը մնացել է անցյալում, ինչու՞ են ռուս խաղաղապահները կանգնած Արցախում, ինչու՞ են, ինչու՞ է Պուտինն արտաբերում Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ինչու՞ են Լեռնային Ղարաբաղի մասին խոսում Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում և այլն։

Տպավորություն է, թե Ադրբեջանը վարում է ջայլամի քաղաքականություն, հույս ունենալով, որ եթե շատ ասես, որ Լեռնային Ղարաբաղ չկա, բոլորը ի վերջո կհավատան դրան։ Եվ հենց սա է Հայաստանի հիմնական խնդիրը․ ոչ մի դեպքում մոռացության չմատնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի գոյության իրողությունը։ Միմիայն մեր պահանջատիրության բացակայության դեպքում է հնարավոր հասնել հիմնահարցի լուծարմանը։ Իսկ ինչպես  պայքարելու դրա դեմ Բաքուն։ Արդյոք կգա՞ պահը, երբ հասկանալով, թե անհնար է հայերի շուրթերից պոկել Արցախ բառն ու զտել հայերին հայրենիքից՝ Ալիևի կլանը կգնա հերթական պատերազմին։ Ինչպիսի տրամարդություններ կան ադրբեջանական էլիտաներում, չե՞ն հոգնել արդյոք Ադրբեջանում Ալիևի 7 նույն երգերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում