Monday, 13 05 2024
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

Չենք կարող կա՛մ Մոսկվայի հետ աշխատել, կա՛մ Բրյուսելի, ընտրության հնարավորություն չունենք

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը պլանավորված է անցկացնել հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում: Այս մասին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ ենք ունեցել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու հարցով: Եվ, կարծես, փոխվարչապետ Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպում տեղի կունենա հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով, ինչպես նաև կա պայմանավորվածություն, որ կրկին Մոսկվայում նույն  օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով»,- ասել է Միրզոյանը:

Սակայն առայժմ բաց է մնում հարցը, թե գործընթացն ու՞մ միջնորդությամբ է տեղի ունենալու՝ Մոսկվայի՞, թե՞ Բրյուսելի։ Ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ու արևմուտքը նույն ֆորմատում չեն կարող աշխատել,ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմա փաստացի չի գործում  ու այժմ ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝  Երևանի ու Բաքվի առաջ ընտրության հարց է դրված։Եվ եթե Մոսկվայում նման պայմանավորվածություններ են ձեռք բերվում, ապա արդյոք չեղարկվում է բրյուսելյան միջնորդությունը՝ Շառլ Միշելի գլխավորությամբ։ Թե՞ հնարավոր է մի տարբերակ, երբ հարցերի մի շրջանակը բանակցվի մոսկովյան, իսկ մյուս մասը բրյուսելյան միջնորդությամբ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Բրյուսելից հրաժարման առումով պետք է արձանագրել, որ շատ վաղուց  գործընթացները ծավալվում են պայմանական իմաստով առնվազն երկու կամ երեք գծով՝  թե՛ Մոսկվա թե՛ Բրյուսել-Փարիզ և թե՛ Վաշինգտոն․ «Այս վիճակն ամենևին նոր չէ։ Մենք պարբերաբար տեսել ենք հանդիպումներ թե՛ այս գծի և թե՛ այն գծի մեջ։ Հետևաբար ավելի շատ հիմքեր կան պնդելու, որ ծավալվում է գործընթաց, որն էապես պայմանավորված է առավել լայն միջազգային իրավիճակով։ Բնականաբար ուժային կենտրոններից ամեն մեկը փորձում է իր դերակատարությունն առավել ընդգծել կամ իր դիրքերը պահել ռեգիոնում։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը այդ համատեքստում փորձում են առավելագույնն անել իրենց դիրքերը պահելու համար։ Կարծում եմ՝  իրավիճակը սա է, Դուշանբեի հանդիպումները, Մոսկվայում սպասվող հանդիպումները գտնվում են ահա այս տրամաբանության  ներքո։ Անշուշտ այդ բոլոր գծերի մեջ կան հարցեր, որոնցում գոյություն ունի խոշոր խաղացողների կամ ուժերի միջև որոշակի ընդհանուր հայտարար՝ բարձրաձայնված կամ չբարձրաձայնված և բնականաբար կա նաև դիրքային պայքարի էական մասը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին հնարավո՞ր կլինի խաղաղության  համաձայնագրի բանակցությունները տանել երկու կողմերի միջնորդությամբ, Բադալյանն արձագանքեց․ «Հնարավոր կլինի թե ոչ՝ այդ հարցը նույնիսկ ժամանակավրեպ է կամ նույնիսկ ավելորդ է  դառնում այն առումով, որ մենք գործ ունենք ահա այս  բազմավեկտոր իրավիճակի հետ։Այսինքն՝ եթե լիներ թելադրող կամ գերակա մեկ կողմ, որը լուծեր ռեգիոնալ հարցերը, ապա բնականաբար կաշխատեինք այդ մեկ կողմի հետ։ Այդ պարագայում իհարկե շատ ավելի մեծ հնարավորություն կար ընդհանրապես իրավիճակը տանել հանգուցալուծման  կարգավորման որևէ տարբերակի ուղղությամբ՝ եթե թելադրողը լիներ մեկ կողմ։Բայց մենք տեսնում ենք, որ օբյեկտիվորեն  իրավիճակը բազմակողմ է՝ նկատի ունեմ խոշոր խաղացողների ներգրավվածության առումով։ Հետևաբար պետք է աշխատել բոլոր կողմերի հետ։ Այսինքն՝ սա նույնիսկ քննարկելու հարց  չէ՝ այն, թե հնարավո՞ր է բազմակողմը, թե՞ ոչ։Անհրաժեշտ է աշխատել բոլոր կողմերի հետ և բնականաբար ձգտել բոլոր կողմերում  ապահովել մեր դիրքերի տեսանկյունից առավելագույնը։ Որքան սա կստացվի՝ էապես կախված է թե՛ մեր աշխատանքից և թե՛ ընդհանուր արտաքին միջավայրից։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք ցավոք սրտի դուրս են մեր ազդեցությունից և որոնց զարգացման վրա մենք չունենք էական ազդեցություն։ Հետևաբար ավելի շատ ստիպված ենք լինում այդ իրողությունների հետ հաշվի նստել։Սա է պատկերը։ Եվ Հայաստանի խնդիրն է այդ պատկերում պահել նվազագույն  բալանսը»։

Արդյոք իրատեսական է սահմանազատում անել բրյուսելյան միջնորդությամբ, բայց ռուսական քարտեզներով՝ դիտարկմանն ի պատասխան, Բադալյանն արձագանքեց․ «Մենք այստեղ օբյեկտիվորեն ընտրության հնարավորություն չունենք։ Ընդ որում՝ ոչ միայն մենք չունենք, նույն Ադրբեջանն էլ չունի։Այսինքն՝ այնպես չէ, որ մեզ համար իրավիճակը նեղ է, Ադրբեջանի համար լայն։Ադրբեջանի առավելությունն ընդամենը այն է, որ ներկայումս իր համար շատ ավելի շահեկան ստատուս քվո է և ինքն իհարկե ունի շատ ավելի ճկուն լինելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություն՝ ի տարբերություն Հայաստանի։ Բայց խոշոր հաշվով ընտրության հնարավորություն չկա։ Չենք կարող կա՛մ Եվրոպայի հետ աշխատել կա՛մ Ռուսաստանի։ Մեր գլխավոր խնդիրն այստեղ հենց այդ բալասանվորվածությունն ապահովելն է և ընտրությունից առավելագույնս խուսափելը՝  հաշվի առնելով այն, որ հենց այդ ընտրության հնարավորությունը չկա։ Ես կարծում եմ, որ շատ օբյեկտիվ իրավիճակ է։ Եթե քարտեզները Մոսկվայում են, բնականաբար  պետք է աշխատել Մոսկվայի հետ։ Եվ այդ ամեն ինչում բալանս պահպանելու համար պետք է աշխատել Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ։ Բուն աշխատանքն արդեն կազմված է բազմաթիվ դետալներից, որոնց մի մասը հրապարակման  ենթակա լինել չեն կարող, մյուս մասն էլ կախված է լինելու ընթացիկ իրողություններից»։

Ըստ մեր զրուցակցի՝ մենք ընտրության հնարավորություն չունենք, պետք է բոլոր կողմերի հետ աշխատենք․ «Բոլորն էլ ունեն իրենց ռազմավարությունը և փորձում են շարժվել այդ ռազմավարությամբ։ Մեր խնդիրն է չհայտնվել այդ ռազմավարության հակադիր երթևեկության գոտում։ Սա բարդ խնդիր է, բայց մենք պետք է կարողանանք լուծել այն էլ ավելի մեծ բարդություններից խուսափելու համար»,-եզրափակեց նա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում