Monday, 06 05 2024
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի

Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների 2022-24 թվականների ռազմավարությունը

Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: Կառավարության հերթական նիստին Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը ներկայացրեց Կարեն Անդրեասյանը:

«Երևի չափազանցություն չի լինի նշել, որ այս փաստաթուղթը մեր պետության կարևոր փաստաթղթերի հնգյակում է, նույնիսկ՝ Սահմանադրությունից հետո: Ես այսպիսի գնահատականով եմ սկսում, որովհետև ուզում եմ այս ռազմավարության հատուկ ենթատեքստը բացատրել:

Այս ռազմավարության մեջ նշված են բազմաթիվ այն խնդիրներ: Ի դեպ, շատ օբյեկտիվ ախտորոշված են ամբողջ կառավարման համակարգի խնդիրները՝ բոլոր հարթություններում) և դրանց բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլերով»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ ըստ ռազմավարության՝ 4 ուղղություններով է լինելու աշխատանքը:

«Առաջինը հանրային ծառայությունների ոլորտն է: Հատվածական արդեն իսկ մեր երկրում տեղի են ունեցել բազմաթիվ հանրային ծառայությունների բարելավումներ: Տարբեր կառույցներ, տարբեր նախարարություններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, միասնական կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը: Կան շատ երկրների փորձը, որտեղ բոլոր ծառայություններն են միավորված: Դրանք պատշաճ թվայնացված են, դրանց կառավարումը հասցված է մաքսիմում լավագույն վիճակի, որպեսզի մարդը կարողանա մեկ աղբյուրից, մեկ տեղից օգտվել բոլոր հանրային ծառայություններից և չգտնվել այդ քաշքուկների մեջ: Այս ռազմավարությունը կարևոր լուծումներ է հաղորդում կարևոր հենասյուներից մեկին:

Մյուս կարևոր խնդիրը մարդկային ռեսուրսն է: Վստահ եմ՝ դահլիճում գտնվող մեր բոլոր գործընկերները բախվել են խնդրի հետ, երբ կան լավ կադրեր, բայց չես կարողանում ներկայիս քաղաքացիական ծառայության կանոնակարգումներով ներգրավվել: Եվ ճիշտ հակառակը՝ ժամանակին եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ և ստեղծել են քաղծառայության համակարգը, բայց այն բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավվում և չի կատարելագործում այն կադրերին, որոնք մեզ պետք են մեր բոլորի աշխատանքներն իրականացնելու համար: Օրինակ՝ պարգևատրումների կարգը այսօր որոշ դեպքերում դարձել է աշխատավարձի հավելավճար: Դա պետք է, որովհետև, հակառակ դեպքում, ուղղակի չենք ունենա հանրային պետական ծառայողներ, բայց մյուս կողմից էլ՝ մենք պետք է հասկանանք և գտնենք ձևերը: Այս ռազմավարությունը հստակ տալիս է այդ լուծումները, թե ինչպես պարգևատրել, ինչպես խրախուսել իսկապես արժանավորներին և ինչպես կարողանալ հետաքրքիր դարձնել պետական հանրային ծառայությունը՝ մասնավորի հետ մրցակցության պարագայում:

Հաջորդն ինստիտուցիոնալ արդիականացումն է: Շատ հաճախ քաղաքական գործիչը, նշանակվելով պաշտոնի, ունենալով բարի և լավ ցանկություններ՝ ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլ նաև տեղ-տեղ նույնիսկ սկսում է խոչընդոտել: Կա նաև հորիզոնական հարաբերությունների զարգացման խնդիր, ճիշտ կապերի կառավարման և ամբողջը իրականացնելու համար դարձյալ ռազմավարությունն և ախտորոշում է պետք:

Չորրորդ ուղղությունը քաղաքականություն ընդունելու ռազմավարական մոտեցումն է: Մենք արդեն, որպես Կառավարություն, մի քանի տարի է՝ գնում ենք այնպիսի ճանապարհով, որ հնարավորինս այսրոպեական չլինեն որոշումները, այլ լինեն ռազմավարությունների մաս, բայց նույնիսկ դա համակարգման և էլ ավելի կատարելագործման կարիք ունի»,- եզրափակեց Անդրեասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում