Արցախը հազարամյակներ գոյություն ունեցել է և կունենա, անկախ նրանից ռուսական խաղաղապահ կոնտինգենտը երբ կհեռանա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նա կարծում է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ խնդիրները չեն վերանում․ «Պետք է վեր կանգնել ներքին կռիվներից, կենտրոնանալ իրական խնդիրների լուծման վրա: Պետք է խնդիր ձևակերպելու ունակություն դրսևորենք: «Արցախը Ադրբեջանի կազմում» վաղ է խոսել և պետք է պատրաստվել, որ նման բան ասելը անհնար լինի»: