Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

ԱՏՁՄ-ն ամփոփել է ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարին ամփոփվեցին Միության ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը համագումարի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրեց Միության ռազմավարական զեկույցը։

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը կարևորեց ԱՏՁՄ գործունեությունը, որն ընդհանուր գաղափարի ու նպատակների շուրջ է համախմբում ոլորտի խոշոր կազմակերպություններին՝ նպաստելով առաջատար տեխնոլոգիաների զարգացմանը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի ԱՏՁՄ համաժողովի շրջանակներում ամփոփվում է կատարվածն ու նախանշվում անելիքները, որոնք տարեցտարի համալրվում են նոր գաղափարներով, նորարական լուծումներով ու նախագծերով։

«ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարում է տնտեսության զարգացման առաջնահերթություններից։ Նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ուղղություններում այսօր արդեն կենսական պահանջ է, առաջատար տեխնոլոգիաների զարգացումը՝ ազգային և պետական անվտանգության խնդիր։ ԱՏՁՄ-ն որոշիչ քայլեր է կատարում ոլորտի նպատակային զարգացման ու առաջընթացի ուղղությամբ։ Այս առումով ԱՏՁՄ-ի առաքելությունն ու դերն առանձնահատուկ է. Հայաստանում գործող տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները համախմբված են մեկ հարթակի շուրջ, ինչը հնարավորություն է տալիս՝ միավորելով ուժերը, ավելի համակարգված և թիրախավորված աշխատել»,- նշեց Խաչատրյանը:

Աշխատանքային խմբերի ղեկավարները ամփոփեցին Միության ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները (կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում` որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն, էլեկտրոնային կառավարում):

«ԱՏՁՄ-ն 2012 թվականից ի վեր իրականացնում է տեխնոլոգիական կրթության խոշորագույն՝ «Արմաթ» ազգային ծրագիրը: Այն պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է և ընդգրկում է 627 ինժեներական լաբորատորիաներ` շուրջ 16.000 աշակերտներով։ Միության այս տարվա ռազմավարական ծրագրերից է նաև Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրումը»,- նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։

Համագումարի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ ընտրվեցին վարչության նոր անդամներն ու նախագահը:

ԱՏՁՄ-ն Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական միությունն է, որն այս պահին միավորում է շուրջ 120 առաջատար տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ։ Միությունն իրականացնում Է ոլորտի | կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված գործունեություն, տարեկան անցկաց է կացնում տասնյակից ավել ոլորտային նախագծեր, այդ թվում տարածաշրջանի խոշորագույն «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն ու համաժողովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում